ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մամուլ.am կայքը հետևողականորեն շարունակում է անբարեխիճ լրատվական գործունեությունը. Իվետա Տոնոյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Mamul.am կայքը հետևողականորեն շարունակում է անբարեխիճ լրատվական գործունեությունը: Հրապարակված հերթական ցնդաբանությունն այսօր վերաբերում էր Mamul.am-ի խմբագրություն կատարած իմ զանգին: Թեպետ ադեկվատության նվազագույն զգացողություն ունեցող յուրաքանչյուր ոք կարող էր ըմբռնել իմ կատարած զանգի բովանդակությունը, քանի որ կայքի տնօրեն Սևակ Մելիքյանի հետ զրույցում ես առավել քան հստակ նշեցի, որ զանգս պայմանավորված է բացառապես գործընկերային հարաբերություններով: Երկար տարիներ լինելով լրագրող, լրատվական ծառայության ղեկավար, լրատվամիջոցների հետ աշխատող պատասխանատու մարդ՝ Սևակին փորձեցի բացատրել, որ կարող էի սահմանափակվել փաստաբանների՝ իրենց խմբագրություն ուղարկված պաշտոնական նամակով, սակայն հարգելով մեր մասնագիտությունն ու գործընկերային հարաբերությունները զանգել եմ անձամբ տեղեկացնելու, որ Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապված վարկաբեկող հրապարակման հերքման չտպագրման դեպքում դիմելու ենք դատարան:

Իրականության զգացողությունը չկորցրած ցանկացած ոք թերևս հավուր պատշաճի ընդուներ զանգի փաստը և անկախ առկա տարաձայնություններից՝ գնահատեր որպես գործընկեր իմ կատարած քայլը, սակայն փաստերն ապացուցում են, որ Սևակ Մելիքյանի և Mamul.am կայքի դեպքում ադեկվատության ակնկալիք ունենալն այլևս անիմաստ է: Ինչևէ, ինձ այլ բան չի մնում, քան լրատվամիջոցների իմ գործընկերներին տեղեկացնել, որ Mamul.am -ի՝ Գագիկ Ծառուկյանի հանդեպ վերջին օրերին դրսևորվող կատաղության նոպաները բացառապես անձնական շահադիտական նկատառումներով են պայմանավորված:

Մասնավորապես՝ վերջին ամիսներին Mamul.am -ը հիմնադրած «Սոցիալ Մեդիա» ընկերությունը բացեց Kentron.am անունը կրող լրատվական կայք, որը ակտիվորեն զբաղվում էր Գագիկ Ծառուկյանի հանդեպ սև քարոզչություն իրականացնելով: Կարծում եմ, բոլորն էլ հասկանում են, որ «Կենտրոն» անունը կրող կայքի հիմնումը ամենևին էլ պատահականություն չէր, քանզի Կենտրոն հեռուստաընկերությունը գտնվում է Գագիկ Ծառուկյանի կողմից հիմնադրած Մուլտի Գրուպ Կոնցեռնի կազմում: Եվ ահա կայքի ստեղծումից բառացիորեն օրեր անց՝ «Սոցիալ Մեդիա» ընկերության պատասխանատուները ամիսներ շարունակ աղերսում էին ինձ, որպեսզի մենք գնենք Kentron.am կայքը՝ խելամտությունից դուրս՝ 43 միլիոն դրամ արժողությամբ: Կից կներկայացնեմ նաև վաճառքի առաջարկի մասին Սոցիալ Մեդիայի պաշտոնական առաջարկը: Բնականաբար մերժում ստանալով մեր կողմից, սկսվեց Mamul.am և Kentron.am Մամուլ.ամ կայքերի հետևողական հակաքարոզչությունը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են: 

Անկախ արդեն իսկ տեղի ունեցած իրադարձություններից՝ ևս մեկ անգամ իմ գործընկերներին հորդորում եմ վերադառնալ մասնագիտական գործունեության դաշտ, դադարել փողոցային բամբասանքների մակարդակի «լրատվություն» հաղորդել մեր հասարակությանը, համապատարած սուտ ու կեղծ տեղեկատվություն տպագրել տեղի չունենած իրադարձությունների մասին:

Եվ վերջում, այսօր mamul.am-ում տպագրված այն տեղեկատվության մասին, թե իբր Ծառուկյանին պատկանող ընկերություններում եղել են նաև այլ բնույթի «պարտադիր աշխատանքներ», օրինակ` աշխատանք այգիներում՝ բերքի հավաքման, տեղափոխման և այլն: Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցները համախմբված են մի մեծ կոլեկտիվում, որը տարիների ընթացքում յուրօրինակ ընտանիքի է վերածվել: Եթե մեկը մյուսին օգնելու, կոլեկտիվների՝ միմյանց օգնության ձեռք մեկնելու դրսևորումները ձեզ համար անհասկանալի են, ապա դա դեռևս ոչինչ չի նշանակում: Նմանատիպ աշխատանքներն իրականացվել են միմիայն աշխատանքային ժամերին, երբևէ չի ոտնահարվել որևէ մեկի հանգստի իրավունքը, իսկ այգիներում բերքահավաք իրականացրած մարդիկ էլ հնարավորություն են ունեցել նաև իրենց տուն տանել այդ բերքը՝ առանց դրա դիմաց վճարելու, որովհետև այդպես է հանձնարարել Գագիկ Ծառուկյանը:

Մաղձի և գարշահոտ ապատեղեկատվության mamul.am-յան իրականության մեջ թերևս դժվար է տեղավորվում կամեցողության նմանատիպ դրսևորումները, բայց սիրելիներս այդպես էլ է լինում: Ձեր իրականությանը զուգահեռ կա մեկ այլ իրականություն, որտեղ «աբիժնիկությունն» ու «մուտիլովկաները»  չեն կյանքի մշտական ու անդավաճան ուղեկիցները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular