ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աջակցությունը պարտադրանք ներկայացրած լրատվականը առնվազն պետք է ներողությամբ հանդես գա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արման Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկ mamul.am լրատվականի հոդվածը այն մասին, թե Գագիկ Ծառուկայանը Հայատան է ներկրել «Նիվա» մակնիշի մեքենաներ և պարտադրել, որ իր գազալցակայանի աշխատակիցները դրանք գնեն շուկայականից 60 տոկոս բարձր գնով, և ամսական 80 հազար դրամ պահում է կատարվել նրանց աշխատավարձից՝ իրականության հետ ոչ մի ընդհանուր եզր չունեցող՝ ստոր սուտ է։

Mamul.am կայքի խմբագիրը ինչպես նաև լրագրողները զլացել են, և իրենց նեղություն չեն տվել լրագրողական հետաքննություն անցկացնել, փորձել ճշտել դեպքի մանրամասները, ճշմարտացի կամ սուտ լինելու հանգամանքը, և միայն դրանից հետո «սենսացիան» ներկայացնել հանրությանը։

Իրականությունն այն է, որ Մուլտի Գրուպ կոնցեռնի տնօրինությունը աշխատակիցների խնդրանքին ընդառաջ գնալով, առանց կանխավճարի նրանց է վաճառել նոր և արդեն մաքսազերծված մեքենաներ։

Իվետա Տոնոյանը ներկայացրել է այն սակագները, որոնցով վաճառվել են մեքենաները՝ ԼԱԴԱ 2107 մակնիշի ավտոմեքենա՝ 2,5 մլն դրամ, ԼԱԴԱ 2109 մակնիշի մեքենա՝ 2,7 մլն դրամ և ԼԱԴԱ 2121 Նիվա մակնիշի ավտոմեքենա՝ 4 մլն դրամով։ Մեքենաների գներին ուշադրություն դարձնելով անմիջապես կարելի է հասկանալ mamul.am լրատվականի ստի մասշտաբները։ Կայքի նշած ժամանակահատվածում դժվար թե գտնվեր ինչ որ մեկը, ով կկարողանար նման սակագնով նոր և մաքսազերծված մեքենա գնել, այն էլ ամսական վճարելով ընդամենը 60-ից 80 հազար դրամով։

Այնուամենայնիվ՝ mamul.am լրատվակա՛ն, սուտը ճշտի տեղ ներկայացնելուց պետք է պատրաստ լինել պատասխան տալ, հետևաբար հրապարակային ներողություն չխնդրելու դեպքում պատրաստ եղեք դատարանի արջև կանգնել՝ մարդու անունը ու համբավը վարկաբեկող նյութ տարածելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular