ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Mamul.am կայքի խմբագիրները վառված են իրենց պատկանող Kentron.am կայքը վաճառել չկարողանալու փաստից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ լրատվական կայքերից մեկը՝ mamul.am-ը նյութ հրապարակեց, որտեղ նշվում էր թե իբր Գագիկ Ծառուկյանն իրեն պատկանող գազալցակայանների աշխատակիցներին պարտադրել է իր կողմից ներկրված «Նիվա» մակնիշի ավտոմեքենա գնել շուկայականից 60% ավելի թանկ գնով, որի դիմաց աշխատակիցները պետք է վճարեին ամսական աշխատավարձերից 80,000-ական դրամ պահելով:
Լուրն այն աստիճան աբսուրդային էր, որ անգամ համացանցում տարածվելու ժամանակ արժանացավ տարատեսակ հայհոյախառն մեկնաբանությունների: Եվ եթե mamul.am կայքի խմբագրակազմը տարրակն տրամաբանություն ունենար, այդ նյութի ներքո գրված մեկնաբանություններից արդեն իսկ կզգաստանար և կհերքեր հրապարակված սուտը, որը չարվեց՝ ի դժբախտություն հենց կայքի: Ինչևէ մարդիկ բոլորովին հակառակն էին փաստում, ասելով, որ իրենք՝ նույն այդ աշխատակիցները, «Մուլտի Գրուպ»-ի տնօրինությանը դիմել են խնդրանքով, որպեսզի կարողանան հետվճարային տարբերակով ձեռք բերել այդ ավտոմեքենաները:
Տնօրինությունն էլ ընդառաջելով աշխատակիցների խնդրանքին, դեռ մի բան էլ շուկայականից ցածր գնով նրանց է տրամադրել բոլորովին նոր ավտոմեքենաներ, որոնց համար աշխատակիցները պետք է վճարեին ամսական աշխատավարձից: Այսինքն գործարքն իրականում կայացել է սակայն բոլորովին այլ նախապայմաններով՝ ի շահ աշխատակցի, գործելաոճ որը հատուկ է Գագիկ Ծառուկյանին: Այսինքն mamul.am կայքը, կրկին անգամ ապավինելով անպատժելիությանը, փոձել է զրպարտություն տարածել: Թե դա ինչ պատճառահետևանքային սկզբունքներ է պարուրնակել իր մեջ այլ հարց է, բնականաբար պատվեր կա այս ամենի մեջ այն էլ քաղաքական, սակայն այն, որ այստեղ գործ ունենք հասարակ ժուլիկին վայել գործելաոճ դրևորված լրատվական կայքի հետ, դա այլևս անհերքելի փաստ է: Անգամ Ծառուկյանի մամուլի խոսնակը հանդես եկավ հայտարարությամբ և պահանջեց որ ներկայացնեն ապացույցներ, հակառակ դեպքում հարցը դատարանում են վիճարկելու: mamul.am-ին իրոք նախանձել չի կարելի, քանի որ Իվետա Տոնոյանն այսօր էլ հրապարկել է այդ ժամանակ աշխատակիցներին տրամադրված ավտոմեքենաների գների ցուցակը, որտեղ պարզ երևում է, որ շուկայականից բարձր գին չկա, 60% մատից ծծած թիվ էր և այդ ամբողջ նյութը ուղղակի հերյուրանք: Խորհուրդ ենք տալիս հետամուտ լինել և մինչև վերջ գնալ արդարության հետքերով, վստահ ենք, որ միայն այդ դեպքում այս միջադեպը կարող է նախադեպ դառնալ, երբ լրատվականները զերծ կմնան չճշտված տեղեկատվություն կամ զրպարտանք հրապարակելուց, հակառակ դեպքում մամուլի անաչառության մասին խոսք լինել անգամ չի կարող:
Ի դեպ մի հետաքրքիր ինֆորմացիա, որը ցույց է տալիս, որ այս ամենը ունի նախապատմություն: Պարզվում է, որ Mamul.am-ի խմբագիրները ժամանակին Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչներին առաջարկել են գնել իրենց պատկանող Kentron.am կայքը, ընդ որում բավականին մեծ գումարով, սակայն ստացել են մերժում, և երևի մինչև հիմա վառված են այդ փաստից:
Դա է թերևս պատճառը, որ երկար մտորելուց հետո որոշել են հիմա էլ նույն Գագիկ Ծառուկյանի մասին զրպարտություններ տարածելով գումար աշխատել:
Ինչպիսի պրիմիտիվ մտածողություն կայքի խմբագրակազմի կողմից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular