ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՆՀԻՄՆ զրպարտության համար խմբագրությունը պետք է հրապարակային կերպով ներողություն խնդրի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մարգո Կոստանդյանը ֆեյսբուքյան իր էջումգրում է.
 
Վերջերս համացանցում, կոնկրետ «մամուլ-էյ-էմ» կայքում հանդիպեցի մի հոդվածի, որտեղ գրված էր նրա մասին, որ հանրությունը (!) սկսել է քննարկել մի լուր, ըստ որի 2011-2014 թվականներին Ծառուկյանը «Niva»-մեքենաներ էր ներմուծում Հայաստան, և ստիպում էր իր աշխատողներին գնել այդ մեքենաները շուկայականից բարձր գներով, իսկ նրանց, ով փող չուներ, ստիպում էր գնումը կատարել «ապառիկ», ամեն ամիս աշխատավարձի մեծ մասը վերցնելով մեքենայի գինը վճարելու համար: 

Ահա՝ լուրը հասկացանք, հիմա անցնենք նրան, թե ի՞նչ է իրենից ընդհանրապես ներկայացնում «Մամուլ-էյ-էմ»-ը: Սկսենք նրանից, որ «հանրությունը» միշտ էլ քննարկել է այն թեման, որ «Մամուլ»-ը ամենածախված ու ամենաշատ պատվերներ ստացող խմբագրությունն է, բայց եկեք չանդրադառնանք հանրությանը, քանի որ ընդհանրապես ամեն բան, այդ թվում նաև էժանագին սուտը կարելի է թաքցնել ուղղակի սկզբում գրելով «հանրությունը քննարկում է»: 

Մենք կփորձենք այս հարցին մոտենալ տրամաբանության (!) տեսանկյունից. Հայաստանի Հանրապետության թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական էլիտայի վերաբերյալ ՑԱՆԿԱՑԱԾ իրադարձություն հանրությունը բուռն քննարկում է հենց այդ իրադարձությունը կատարվելուց ամնիջապես հետո: Ամնիջապես, և ոչ թե 3-4 տարի անց «սկսում քննարկել»: 2011-2014 թվականներին ոչ մի անգամ և ոչ ոք չի լսել այդպիսի բան, որ երկիր մի քանի հազար մեքենա ներմուծեն, և ստիպեն գնել այդ ամենը, այն էլ այսքան «բարբարոսաբար»՝ սպառանալով և ճնշելով: 

Անհնար է առանց ուշադրության թողնել նաև այն փաստը, որ լրատվականը կոչ է անում այս թեմայի վերաբերյալ տեղեկություն ունեցող մարդկանց անմիջապես իրենց խմբագրությանը հայտնել: Այդ մարդիկ իրենց սեփական իրավունքներից էլ տեղյակ չեն, կամ միգուցե իրենց դրել են ոստիկանության, կամ ԱԱԾ-ի տեղը, եթե այսպիսի հայտարարություններ են իրենց թույլ տալիս անել: 

Այս ամենը ավելի շատ նման է մի հասարակ ստից և փողամոլությունից բաղկացած անհաջող շիլայի, քան լրատվական հոդվածի, ինչի մասին որ հենց այդ հոդվածի տակ շատ փոքրիկ և մանր կարմիր տառերով գրված է «Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:»: Այստեղ իրենք լավ գիտեն իրենց իրավունքները: Դե պարզ է, եթե մի բան էլ լինի և նրանց գրած, խմբագրած և պաշտոնական կայքում տեղադրված սուտը բացահայտվի, կարողանան, այսպես ասած, «տակից դուրս գան»:

Ամփոփելով, մի հայտարարություն էլ այստեղից կհնչի. Եթե այս ստախոսների խմբագրությունը գոնե մի հոգու չկարողացավ գտնել, որն ապացույցներով (!) կհաստատի իրենց ներկայացրած տեղեկությունները, ապա պարտավոր է պաշտոնապես ներողություն խնդրել Գագիկ Ծառուկյանից նրա բարի անվան հետ խաղալու համար, այլապես կծանոթանա օրենքի ուժի հետ, և այդ ժամանակ կեղծ լրատվականի ներկայացուցիչները իրոք կհասկանան իրենց իրավունքները:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular