ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կեղտոտ պատվեր՝ ծախված լրատվականի կատարմամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սերոբ Ամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր mamul.am լրատվական կայքում հայտնվեց Գագիկ Ծառուկյանին վերագրվող հոդված, որում նշված էր, թե իբր 2011-14 թթ Ծառուկյանին պատկանող գազալցակայանների աշխատողներին պարտադրել են ձեռք բերել «Նիվա» մակնիշի ավտոմեքենա` աշխատավարձի մի մասի պահման փոխարեն: Առաջնահերթ ցանկանում եմ մի բան հասկանալ, արդյոք եթե այդպիսի դեպք պատահած լիներ, դրա մասին հանրությունը չէ՞ր իմանա, անհնար է որ նման երևույթը անհայտ մնար հանրության գերակշռող զանգվածի համար: Այս դեպքում ինչու՞ է mamul.am-ի նման ոչ բարով հայտնի լրատվական կայքը նման սուտ լուրեր տարածում: Հիշեցնենք , որ օրեր առաջ տեղի ունեցավ նմանատիպ մի դեպք: Հմայակ Հովհաննիսյանը, որը որ ավելի շատ հայտնի է իր «վաճառված ելույթներով» և հոդվածներով, անդրադարձել էր Ծառուկյանին, ասելով , որ նա տեղ չունի քաղաքական դաշտում: Այս ամենը կարելի է կապել գալիք ընտրությունների հետ, քանզի Գագիկ Ծառուկյանը հանդիսանում է ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչներից մեկը, և այդ իսկ պատճառով էլ տարատեսակ քաղաքական պատվերների առիթ է հանդիսանում: Շատ հնարավոր է , որ վերը նշված 2 դեպքերի հետևում կանգնած է 1 մարդ, ով հասկանալով , որ Հմայակ Հովհաննիսյանը արդեն վարկաբեկված է և նրա սուտը բացահայտվել է, դիմել է mamul.am-ին, ցանկանալով ճանապարհ բացել ուրիշ քաղաքական ուժի համար: Բայց ամեն դեպքում խոսքս ցանկանում եմ ուղղել mamul.am-ի խմբագրին. լրատվական կայքը ոչ մի գումարի համար չպետք է սուտ տեղեկություններ հրապարակի և հասարակությանը գցի մոլորության մեջ, դա վաղ թե ուշ հենց Ձեր դեմ է աշխատելու, երբ հանրության լայն զանգվածների համար տեսանելի կլինի Ձեր իրական՝ ծախվածի դեմքը, իսկ թե դրանից հետո որքան կտևի կայքի գոյատևումը, կարծում ենք ակնհայտ է: Ամեն դեպքում կայքի ղեկավարությունը կամ պետք է ներողություն խնդրի սուտ տեղեկատվություն տարածելու և մարդու բարի համբավը վնասելու համար, կամ պետք է նշի այն մարդու անունը, ով տվել է նրանց տեղեկություն, այլապես կայքը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, որը օրինակ կծառայի մյուս լրատվամիջոցներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular