ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Mamul.am-ը հերթական անգամ ապացուցում է իր ողորմելի էությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պետրոս Կոստանյանը ֆեյբուքյան իր էջում գրում է.

Եթե մի էժանագին կայք ինչ-որ գործչի մասին ուղղորդված ապատեղեկատվություն է տարածում, ընդ որում դա անում է պարբերաբար, ապա կամ գործ ունենք պատվերով աշխատանքի, կամ սեփական ոչնչության վրա մի կերպ ուշադրություն գրավելու ձգտման հետ:

Հայաստանում նման լրատվական կայքերը շատ են, դա է պատճառը, որ դաշտը լցված է լրատվաաղբով: Եվ այդ աղբաստեղծ գործում իր մեծ ներդրումը ունի նաև Mamul.am կոչվող կայքը:

Օրինակ այս կայքը այսօր գրել է, որ ժամանակին Գագիկ Ծառոկյանը 1000 «Նիվա» մակնիշի ավտոմեքենա է ներկրել և իրեն պատկանող գազալցակայանների աշխատակիցներին ստիպել է գնել այդ ավտոմեքենաները՝ հետագայում նրանց աշխատավարձից պահումներ անելով, ընդ որում վաճառել է շուկայականից ավելի թանկ գնով: Այս ամենը, իբր, տեղի է ունեցել 2011-2014 թվականներին:

Ավելի լկտի սուտ դժվար է հորինել:

Հասկանալի է, որ Գագիկ Ծառուկյանի բարձր վարկանիշը որոշ շրջանակների հանգիստ չի տալիս և նրանք իրենց պատկանող կայքերի միջոցով նմանատիպ ստեր լցնելով ուզում են ազդել Ծառուկյանի վրա: Հայտնի է, թե ովքեր են կանգնած այս ամենի հետևում, բայց նրանք չեն հաշվարկել, որ նման կայքերը, որոնք ավելի շատ աղբ են հիշեցնում, քան կայք (բավական է մտնեք Mamul.am կայք և ձեզ ստիպեք մի 10 րոպե մնալ այդ կայքում և ինքներդ կզգաք դա), չեն կարող կարծիք ձևավորել, առավել ևս ազդել մեծ հեղինակություն վայելող գործչի վարկանիշի վրա:

Պարզ է, որ Mamul.am-ը փորձում է գոյատևել և պատրաստ է աշխատել անգամ իր դիմաց շպրտած մի քանի կոպեկի համար: Սակայն եթե Mamul.am-ը չկարողացավ գեթ մեկ հոգու ներկայացնել, ով կապացուցի այս լկտի սուտը, ապա պետք է կամ հրապարակավ ներողություն խնդրի նման ստեր հրապարակելու և հայտնի գործչին զրպարտելու համար, կամ պետք է պատրաստ լինի դատարանում օրենքի առաջ ամենախիստ պատասխանատվությունը կրել:

Սա այն դեպքերից է, որ պետք է այս ստախոսների գրպանին կպնել, որպեսզի նրանք վերջ տան այս ողորմելի գործելաոճին:

Ի դեպ, Mamul.am-ը նաև իրեն վերապահել է իրապահ մարմնի գործառույթ՝ կոչ անելով բոլոր անձանց, ովքեր նախկինում առնչվել են նմանատիպ երևույթների հետ, գրել իրենց: Իսկ եթե ոմանց խելքին փչի ստեր գրել, կամ զրպարտել այլ գործիչների իերցն հորինած պատմություններով, այս կայքը պաստրա՞ստ է հետագայում կրել պատասխանատվություն այլոց զրպարտությունը հրապարակելու համար:

Հարգելի ընթերցողներ, տարբերեք իրական լրատվությունը ակնհայտ ուղղորդված սուտից, տարբերակեք իրական լրտավական կայքերը վերոնշյալ լրատվական աղբից, որոնց նպատակը մարդկանց ապակողմնորոշելը, ստեր տարածելով հայտնի գործիչների բարի համբավը արատավորելն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular