ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՊՀ ուսանողներն Արցախում 7 օր ապրեցին զինվորական կյանքով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետությունում տեղի իրականացվեց «ԵՊՀ ուսանողական ռազմական բանակում- 2018» ծրագիրը: Մայր բուհի շուրջ 100 ուսանող Շուշիում 7 օր ապրեցին զինվորական կյանքով: Ծրագիրն անցկացվում է արդեն 5-րդ անգամ: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:

«Ուսանողների շրջանում զինվորների կյանքին ու առօրյային ծանոթանալու մեծ ցանկություն կա: Քանի որ շատ խոսակցություններ ենք լսում բանակային կյանքի մասին, որոնք իրականությանը չեն համապատասխանում, այս ծրագիրը հնարավորություն է տալիս անձամբ գնալ և տեսնել զինվորի առօրյան: Ուսանողները նաև կրակային պատրաստության գործնական պարապմունքների են մասնակցում, իրականացնում են մարտական հրաձգություն, ինչը, հաշվի առնելով մեր երկրի վիճակը, կարծում եմ շատ կարևոր է»,- նշեց Դավիթ Ափոյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուսանողները բանակումին դիմելու հայտը լրացնելիս նշել էին նախընտրելի դասակը, որի կազմում ցանկանում էին անցնել իրենց պայմանական ծառայությունը: Այս տարի դրանք 3-ն էին՝ մարտական պատրաստություն, առաջին բուժօգնություն և տեղեկատվական անվտանգություն: ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահի խոսքով՝ յուրաքանչյուր դասակն իր կարևոր առաքելությունն ունի:

«Մարտական պատրաստության դասակն ամեն տարի իր ծրագիրն իրականացրել էր, այս տարի ավելացվեցին նաև մյուս երկու դասակները: Քանի որ Ապրիլյան պատերազմի ընթացքում ու դրանից հետո նաև շատ ենք հանդիպում ապատեղեկատվության, ուսանողների մեջ առանձնացրեցինք մի դասակ, որը կփորձի տարբերել ապատեղեկատվությունը ճիշտ տեղեկատվությունից: Այդ դասակը հետագայում իր ներուժը կծառայեցնի, որպեսզի մեր հասարակությունը ինֆորմացիոն հոսքից խուճապի չմատնվի և թշնամու սադրանքներին չտրվի: Իսկ առաջին բուժօգնության դասակի կազմը կարող է իր գիտելիքներն ու գործնական հմտությունն օգտագործել ոչ միայն մարտի դաշտում, այլև առօրյա կյանքում»,- ասաց ուսանողական խորհրդի նախագահը:

«ԵՊՀ ուսանողական ռազմական բանակում-2018»-ի մասնակիցները մինչև Արցախ հասնելը նախօրոք բաժանվել էին նաև ջոկերի, որոնք իրար հետ մրցում էին լավագույնի կոչումը նվաճելու համար: 5 ջոկից միայն մեկի հրամանատարն էր իգական սեռի ներկայացուցիչ, սակայն այդ հանգամանքը նրան չխանգարեց ջոկի հետ դառնալ բանակումի հաղթող: 5-րդ ջոկի հրամանատար Հասմիկ Վարդումյանի խոսքով՝ ջոկ ղեկավարելու առաջարկն իրեն սկզբում վախեցրել է:

«Ամառային ճամբարում ջոկատավար եղել էի, բայց զինվորական օրակարգն այլ է: Հրաման տալն էլ իմը չէ, չէի պատկերացնում ինձ այդ դերում: Առաջին 2 օրը շատ լարված էի, ջոկի անդամներից շատերի հետ ծրագրի շրջանակում ենք ծանոթացել, և պետք է կարողանայի լինել մի կողմից լավ հրամանատար, մյուս կողմից լավ ընկեր նրանց համար»,- նշեց Հասմիկ Վարդումյանը:

Շուշիում անցկացրած 7 օրերի ընթացքում ԵՊՀ ուսանողները հանդիպումներ ունեցան նաև Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Նորայր Շողիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular