ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն աշխատում է ծանրաբեռնված, սակայն խուճապի կարիք չկա. Լիանա Թորոսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աղիքային վարակների որոշակի ակտիվացմամբ պայմանավորված այս օրերին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն աշխատում է ծանրաբեռնված: «Արմենպրես»-ի հետ զրույցում Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանը նշեց, որ չնայած դրան, ամենևին խուճապի կարիք չկա:

«Ամառային սեզոնը՝ տարվա տաք ժամանակահատվածը, նպաստավոր է աղիքային վարակների արձանագրման տեսանկյունից: Այս գործընթացն օրինաչափ է, և դրան համահունչ, այս փուլում աղիքային վարակների որոշակի ակտիվացում  է նկատվել: Օրինակ, սննդային գործոնով պայմանավորված այդ հիվանդությունների թեթևակի աճ նկատվեց, ինչի մասին վկայեց Գուլիվեր մանկապարտեզի սաների շրջանում տեղային բռնկումը»,-ասաց Լիանա Թորոսյանը:

 Ինչ վերաբերում է աղիքային վարակների հիվանդացության ընդհանուր վիճակագրությանը և արձանագրված դեպքերին, ապա, ըստ մասնագետի, ներկայում իրավիճակը կարելի է դիտարկել կայուն՝ ոչ նվազման միտում կա, ոչ աշխուժացման: Այսինքն՝ գոյություն ունի այն իրավիճակն, ինչն արձանագրվեց Հայաստանում հունիսի վերջին: Լիանա Թորոսյանը նշեց, որ լաբորատոր հետազոտությունների և իրենց մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ, մասնավորապես, էնտերովիրուսների աճ նկատվում է ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում: Եվ Ռուսաստանում ավելի շատ բերովի դեպքերի աճի միտում կա, քան տեղայինի:

«Այս փուլում Ինֆեկցիոն հիվանդանոցը ծանրաբեռնված է աշխատում, ոչ ոք դա չի հերքում , բայց պետք է ընդգծել, որ այն հանրապետությունում միակ մասնագիտացված կառույցն է, որտեղ ունենք Երևանից և այլ մարզերից դիմող հիվանդներ: Խուճապի կարիք չկա, սա սեզոնային բնականոն ընթացք է  որոշակի առանձնահատկություններով: Եթե մենք կարողանանք ճիշտ ձևով հետևել անհրաժեշտ կանոններին, ապա ռիսկի գործոնը կնվազեցնենք: Ի դեպ, հիվանդացության 80 տոկոսը երեխաներն են, առավել խոցելի են մանկահասակ երեխաները՝ 0-6 տարեկանները: Այն բոլոր հորդորները, որ Առողջապահության նախարարությունը հնչեցնում է, պետք  է խստորեն հետևել»,-ասաց Լիանա Թորոսյանը:

Մասնագետի խոսքով, աղիքային վարակները դիտվում են որպես հիգիենայի կանոնների չպահպանման, կեղտոտ ձեռքերի  հիվանդություն: Շատ նպաստավոր գործոն է մրգերի, բանջարեղենի ոչ ճիշտ լվանալը, սանհանգույցից օգտվելուց հետո ձեռքերը չլվանալը, պատշաճ մակարդակով հիգիենային չհետևելը: Այս ամենը կարող է աղիքային վարակների հիմք հանդիսանալ: Խորհուրդ է տրվում փողոցային առևտրի կետերից սննդամթերք և խմիչք գնելը նվազեցնել, հրաժարվել փափուկ պաղպաղակից, սնունդն անհրաժեշտ է պատրաստել փոքր չափաբաժիններով, որպեսզի այն մեկ ուտելուց սպառվի, սառնարանում պետք է տարանջատել կիսաեփ, եփած և հում սննդամթերքը: Դրանք պետք է պահել փակ տարաներում, և, իհարկե, միրգը, բանջարեղենը լավ լվանալ հոսող ջրով:

Վարակների հետ կապված մեկ այլ խնդիր է դեկորատիվ ջրավազաններում լողալն, ինչն արգելվում է: Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից տեղեկացրեցին, որ բոլոր դեկորատիվ ջրավազանների մոտ փակցված են լողալ արգելելու մասին ցուցանակներ: Դրանից բացի, աշխատելով տարբեր կառույցների, հաստատությունների հետ, պարբերաբար, բացատրական աշխատանք է տարվում:

Լիանա Թորոսյանը նշեց, որ խնդիրը կա, ինքն անձամբ ականատես է եղել, երբ երեխաները, ծնողի թույլտվությամբ, լողում են դեկորատիվ լողավազանում: Նա հիշեցրեց, որ աղիքային վիրուսները երկար ժամանակ մնում են շրջակա միջավայրում: Այն վայրերում, որտեղ լողն արգելված է, պետք չէ երեխաներին թույլատրել լողալ:

Աննա Գզիրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular