ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Յոթ կառույց ընդգրկվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում

ՄՇԱԿՈՒՅԹ

Մշակույթի նախարարության Պատմության ումշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը հուլիսի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ օրերս մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել յոթ կառույցի՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկելուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դրանց թվում են «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը, «Ռոսիա» («Այրարատ») կինոթատրոնը, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, «Հրազդան» մարզադաշտը, Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը, Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանը, Գաֆեսճյան» արվեստի կենտրոնը (Կասկադ):

«Կան ավելի քան 600 կառույցներ, որոնք նորահայտ հուշարձանի կարգավիճակ ունեն: Ինչ վերաբերում է հանրության կողմից լայն քննարկման առարկա հանդիսացող յոթ հուշարձաններին` դրանք արժևորվել են և օրենսդրությամբ պահպանվում են որպես նորահայտ հուշարձաններ: Հետագայում պետական ցուցակներում կստանան հուշարձանի, ոչ թե նորահայտ հուշարձանի կարգավիճակ»,-ասաց Աբրոյանը:

Անդրադառնալով հուշարձաններին նախկին տեսքը վերադարձնելուն` նա շեշտեց, որ պատմամշակութային արժեքը ենթադրում է տվյալ կառույցի արժեքը, թե ի՞նչ հավելումներ կամ պատմական շերտագրություն այն ունի, այլ խնդիր է:

Արմեն Աբրոյանը խոսեց նաև մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկված հուշարձանների ձևափոխման մասին` ընդգծելով, որ դա թույլատրելի է միայն այն դեպքում, երբ ձևափոխումը ծառայում է ի նպաստ հուշարձանի, իսկ հուշարձանը քանդելն ընդհանրապես արգելվում է:

Չանտեսելով «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի տեղադրման հարցը` Աբրոյանը փաստեց, որ արձանը դեռևս կարգավիճակ չունեցող կառույցի վրա է տեղադրվել:

«Այն տեղադրվել է առանց Մշակույթի նախարարության համաձայնության: Իմ անձնական դիրքորոշումն այն է, որ այն կարող է ենթական լինել տեղափոխման, իսկ տեղը քննարկելի է»,-եզրափակեց Աբրոյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular