ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տասնութ զորակոչիկ կծառայի գիտահետազոտական աշխատանքներ կատարելով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում որոշակի մասնագիտություններ ունեցող 18 զորակոչիկ պարտադիր զինվորական ծառայությունը կանցկացնի գիտահետազոտական աշխատանքներ կատարելով: Սա թույլ կտա տղաների ներուժը լավագույնս կիրառել բանակում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ծրագրի համար հայտարարված մրցույթի 3-րդ փուլում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Փախչանյանը:

«Զորակոչիկները պետք է ունենան մասնագիտություններ ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, ռոբոտատեխնիկայի, էլեկտրոնիկայի, ռադիոէլեկտրոնիկայի, նյութաբանության, քիմիայի, մեքենաշինության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ավտոմատացված կառավարման համակարգերի ոլորտներում: Այս մասնագիտություններն ընտրվել են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական կարիքներին համապատասխան: Ընտրված զորակոչիկներից կազմված վաշտը ծառայելու է  Երևանի Արմենակ Խամփերյանցի անվան ավիացիոն համալսարանում: Նրանք ծառայությունն անցկացնելու են գիտահետազոտական աշխատանքներ կատարելով և համագործակցելով ինստիտուտների, ընկերությունների հետ»,-ասաց փոխնախարարը:

Այս ծրագիրն առաջին անգամ է կիրառվում Հայաստանում: Հիմնական նպատակն այն է, որ տղաների ներուժը լավագույնս կիրառվի բանակում: Պաշտպանության նախարարությունն ակնկալում է նաև, որ երկամյա ծառայությունն ավարտելուց հետո նրանք կշարունակեն աշխատել ոլորտում, որը Հայաստանում կզարգացնի գիտությունը: Փոխնախարարի համոզմամբ՝ այդ ծառայությունն անցած տղաները հետագայում կլուծեն բանակի համար կարևոր խնդիրներ՝  նոր ռազմական տեխնիկա ստեղծելու գործում:

Զինակոչիկներն անցել են ընտրության երեք փուլ: Առաջին փուլում նրանց հանձնարարվել է տրամաբանական թեստ, երկրորդում՝ մասնագիտական քննություն, երրորդում՝ ընդհանուր հանձնաժողովի հետ հարցազրույց: Առաջին փուլին մասնակցած մոտ 120 զինակոչիկներից երրորդ փուլ են անցել 55-ը, որոնցից միայն 18-ը պետք է զորակոչվի նման ծառայության: Փախչանյանը հավաստիացնում է՝ ընտրության համար առաջնահերթություն են տվել գիտելիքներին: «Մենք որոշակի ձևով արդեն գնահատել ենք նրանց գիտելիքները: Իսկ երրորդ փուլում գնահատում ենք նրանց անցած ճանապարհը, աշխատանքային փորձը, արված գիտական, փորձակոնստրուկտորական աշխատանքները, մասնակցությունն ինչ-որ նախագծերում»,-նշեց նա:

Երրորդ փուլ անցած զորակոչիկ Վարդգես Պապոյանը, ով սովորել է ԵՊՀ օպտիկայի ամբիոնում,  ներկայում աշխատում է Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում՝ ռազմական սարքերի մշակման ուղղությամբ: Քանի որ ոլորտում ունի աշխատանքային փորձ, և մասնագիտությունն էլ բավարարում է մրցույթին մասնակցելու համար, որոշել է ուժերը փորձել և բանակին օգուտ բերել: «Կարծում եմ, իմ ստացած գիտելիքները բավարար են ռազմական սարքերի մշակմանը մասնակցելու, առաջնագծում զինվորի անվտանգությունն ապահովելու համար»,-ասաց զորակոչիկն ու հավելեց՝ փորձելու է ավելի անվտանգ պայմաններ ստեղծել զինվորների համար: 

Զորակոչիկները երրորդ փուլի արդյունքների մասին կարող են տեղեկանալ հուլիս 18-ի երեկոյան կամ հուլիսի 19-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության կայքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular