ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախարարը մտադիր է բարձրացնել Հյուսիս-հարավ ծրագրի նկատմամբ հանրային վերահսկողությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը ծանոթացավ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 2 Աշտարակ-Թալին հատվածի աշխատանքներին: Արմենպրեսի փոխանցմամբ՝ նախարարը մի խումբ պաշտոնյաների, լրագրողների, շահագրգիռ ՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպմանը շեշտեց, որ այս այցի նպատակը ներդրումային այս ծրագրի իրականացման դաշտում նոր էջ բացելն է:

«Մենք մտադիր ենք ծրագիրը դարձնել ավելի թափանցիկ ու ուժեղացնել հանրության վերահսկողությունը ծրագրի նկատմամբ: Մենք պատրաստակամ ենք մեր ամբողջ ներուժը ներդնել այս ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարար Հակոբյանը:

Անդրադառնալով ծրագրի շուրջ առկա մտահոգություններին, որ տարիներ շարունակ ահռելի չարաշահումներ են եղել՝ նախարարը նշեց, որ չի ուզում ասել՝ հափշտակություններ եղել են, թե ոչ, քանի որ դա իր լիազորություններից դուրս է, դրանով զբաղվում են իրավապահ մարմինները:

«Ես միայն կարող եմ ասել, որ կանեմ ամեն ինչ, որ նման իրավախախտումների կատարումը բացառվի»,-վստահեցրեց պաշտոնյան:

Նա տեղեկացրեց, որ պատրաստվում է հանրային հարթակ ստեղծել, որում կներգրավվեն ՀԿ ներկայացուցիչներ, ովքեր հնարավորություն կունենան մասնակցել նախարարության կողմից ծրագրի շրջանակներում իրականացվող գործառույթներին, մրցույթների անցկացմանը, ստուգումներին և այլն:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը, հատելով Հայաստանի տարածքը հարավից հյուսիս, ընդգրկում է երկու խոշոր հատվածներ՝ Մ2 Երևան-Երասխ-Եղեգնաձոր-Մեղրի և Մ1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ավտոճանապարհները և ճանապարհային ենթակառուցվածքները: Ծրագիրն իրականացվում է բազմատրանշ ֆինանսավորմամբ և բաժանված է առանձին տրանշների:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular