ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցուցադրվեց Դ. Վարուժանի մասին պատմող «Դանիէլ» ֆիլմը

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ «Դանիէլ» ֆիլմի ցուցադրությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այն  կարճամետրաժ ֆիլմ է, որը ներկայացնում է արևմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանի կյանքի վերջին հատվածը` ձերբակալումից մինչև մահը (1915 թվական): Կինոնկարի հեղինակներն ընտրել են Դ. Վարուժանին, որովհետև նա իր ստեղծագործությամբ խոսում է գեղեցկության, խաղաղության, բարության ու սիրո մասին, «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ֆիլմի պոեզիայի պրոդյուսեր Տաթևիկ Այվազյանը: «Մենք Վարուժանին ընտրել ենք նաև իր անձի գեղեցկությունը ցույց տալու համար»,-ասաց նա:

Միջոցառմանը ներկա էին ֆիլմի ստեղծագործական կազմը՝ բրիտանահայ ռեժիսոր ԿարօՊէրպէրեանի գլխավորությամբ:

Ֆիլմում պատումը ծավալվում է Դ. Վարուժանի և անգլիացի ժամանակակից գրող Բեն Հոջսոնի բանաստեղծությունների միջոցով: Հայերեն բանաստեղծություններն ընթերցում է պոլսեցի դերասան Եղիա Ակգունը, իսկ անգլերենը` դերասան Շոն Բինը: Ֆիլմում, արևմտահայերենի կողքին, Վարուժանի բանաստեղծությունները հնչում են նաև անգլերեն: Կարօ Պէրպէրեանը վերոնշյալ ընտրությունը բացատրում է հետևյալ կերպ. «Մեզ համար կարևոր էր պահպանել արևմտահայերենը, որովհետև այն վերացող լեզու է»: Կինոնկարն ուղեկցվում է Ֆիլիպ Գլասի, Մայքլ Նայմանի և Տիգրան Համասյանի երաժշտությամբ:

Միջոցառման վերջում տեղի ունեցավ քննարկում հարց ու պատասխանի ձևով, այնուհետև ֆիլմի դերակատարներ Եղիա Ակգունը, Տիգրան Գաբոյանը և ուրիշներ ասմունքեցին գրողի բանաստեղծություններից:

Նշենք նաև, որ Ֆիլմն այս տարի մասնակցում էր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, իսկ տարեսկզբին Բերմուդայի միջազգային կինոփառատոնում հաղթել է «Հանդիսատեսի մրցանակ» և «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգերում: ՀՑԹԻ-ն պատրաստել է նաև Վարուժանի կյանքը և ստեղծագործությունը ներկայացնող ժամանակավոր ցուցադրություն: Ֆիլմը հրավիրված է նաև մի շարք ցուցադրությունների և փառատոնների: «Միացյալ Թագավորություն վերադառնալուն պես պետք է գնանք Շոտլանդիա, այնուհետև ԱՄՆ, Կանադա և Ավստրալիա` ֆիլմի ցուցադրություններ կազմակերպելու և փառատոններին մասնակցելու»,- հավելեց Տաթևիկ Այվազյանը:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular