ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջիկայում շատ դժվար է լինելու ԱՄՆ մուտքի վիզա ստանալը. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրել է. «Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը «Սասնա ծռերի» աջակիցների հավաքների ժամանակ բռնություն գործադրած, վատով աչքի ընկած իշխանության ներկայացուցիչների սև ցուցակ է կազմում, որոնց համար առաջիկայում շատ դժվար է լինելու ԱՄՆ մուտքի վիզա ստանալը։ Հատկապես դեպքերի թեժ օրերին աչքի ընկած ոստիկանները և այլ պաշտոնյաներ են ընդգրկվել։

Անգամ ոմանց ֆեյսբուքյան ստատուսներն են դեր խաղացել։ Ասում են անգամ, որ ցուցակը փոխանցելու են նաև մյուս դեսպանատներին՝ շենգենյան վիզա չտրամադրելու համար։ Ի դեպ, Երևանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին ուշի ուշով հետևել են արտասահմանյան հեղինակավոր կազմակերպությունները։

Ու եթե ՀՀ իշխանությունները լուրջ չեն ընդունում նման «դիվանագիտական» հայտարարությունները, դրսի պաշտոնյաների հետ շփվող իշխանական մեր աղբյուրը պնդում է, որ հետևանքները երկար սպասեցնել չեն տա. «Տեղեկություններ կան, որ ոստիկանների գործողությունների պատճառով միջազգային մի շարք կազմակերպություններ հրաժարվելու են ոստիկանությանը ֆինանսական օգնություն տրամադրող ծրագրերից»։

Հավելենք, որ վերջին իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ դեսպանատունն իր հայտարարություններից մեկում նշել է, որ ոստիկանության վատ վերաբերմունքի հետ կապված հետաքննությունների միջոցով ձեռք բերված տեղեկատվությունը, ինչպես նաև արժանահավատ անկախ հաղորդումները կօգտագործվեն դեսպանատան ծրագրերում ու միջոցառումներում մասնակցության մասով որոշումներ ընդունելիս»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular