ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատախազությունը բողոք է ներկայացրել Մալիշկայի ղեկավարի կալանավորումը մերժելու Երևանի դատարանի որոշման դեմ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազի կողմից հուլիսի 17-ին վերաքննիչ բողոք է ներկայացվել ՀՀ Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավար Մ. Մովսիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի հուլիսի 14-ի որոշման դեմ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ պաշտոնեական դիրքն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ յուրացում կատարելու, թեկնածուի կողմից միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու, ընտրողների կողմից թեկնածուի օգտին քվեարկելու համար կաշառք ստանալու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ 2018թ. հունիսի 29-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 1-ին վարչության 2-րդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար քննչական ենթակայությամբ ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: 

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների նախընտրական փուլում ընտրություններին ռեյտինգային կարգով առաջադրված պատգամավորի թեկնածուի օգտին 1.300 կողմ քվե ապահովելու նպատակով ՀՀ Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավար Մ. Մովսիսյանը, լինելով պատգամավորի թեկնածուի Մալիշկա համայնքում գտնվող նախընտրական շտաբի ղեկավարը, ընտրողներին ընտրակաշառքներ բաժանելու համար ստացել է 13.000.000 ՀՀ դրամ գումար և մեկ ձայնի համար 10.000-ական ՀՀ դրամ ընտրակաշառքներ է բաժանել համայնքի բնակիչներին: Մ. Մովսիսյանն ապահովել է 800 քվե և ըստ պայմանավորվածության՝ վերադարձրել է մնացած 500 քվեների համար հաշվարկված 5.000.000 ՀՀ դրամ գումարը՝ այդպիսով օժանդակելով ընտրակաշառք բաժանել:  

2018թ. հուլիսի 13-ին Մ. Մովսիսյանը ձերբակալվել է, մեկ օր անց նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար: 

2018թ. հուլիսի 14-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդություն է ներկայացրել Մ. Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու միջնորդություն հարուցելու մասին, որը մերժվել է՝ կալանավորման հիմքերի անբավարարության պատճառաբանությամբ: 

Քրեական գործի նախաքննության օրինականության նատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի այս որոշման դեմ բերվել է վերաքննիչ բողոք, որն ընդունվել է վարույթ: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular