ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավիթ Հարությունյանը առաջարկում է չորս ընտրական մոդել, որոնք զերծ են նախորդների թերություններից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը տնային աշխատանքի արդյունքում գործընկերների դատին ներկայացրեց չորս ընտրական մոդել: Ազգային ժողովում ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի նիստի ժամանակ Արդարադատության նախկին  նախարար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը նշեց, որ դրանք իդեալական չեն, բայց հաշվի են առնվել մինչ այս առաջարկված մոդելների թերությունները: «Բաց ցուցակներ, բայց խոշորացված ընտրատարածք», երբ մենք խոշորացնում ենք տարածքները՝ նվազեցնելու տեղական ազդեցությունները, պայմանականորեն Հայաստանը բաժանելով երեք մասի՝ հյուսիս, հարավ և Երևան, և տարածքային ցուցակները կազմվում են այդ տեսանկյունից»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Դավիթ Հարությունյանը:

Առաջարկվող երկրորդ մոդելի համաձայն՝ ընտրողներին զրկում են իր նախասիրությունն այս կամ այն թեկնածուին տալու հնարավորությունից, բայց առկա են լինում տարածքային ցուցակներ: Այսինքն՝ ընտրողը ձայնը տալիս է տարածքային ցուցակին, բայց կուսակցության վերախավն է որոշում հաջորդականությունը:

«Երրորդ մոդելի պարագայում ունենում ենք 101 ընտրատարածք, պատկերացնենք մի պահ, որ կուսակցությունները ի սկզբանե ընտրատարածքում նշանակել են մեկ թեկնածու, և ժողովուրդը քվեարկում է ոչ թե անձի, այլ կուսակցության օգտին: Արդյունքում անցնում է այն թեկնածուն, ում կուսակցությանն ընտրել է ժողովուրդը»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Չորրորդ մոդելը, Դավիթ Հարությունյանի խոսքով, իր կողմից ամենանախընտրելին է: Դրա դեպքում՝ առկա է երկու քվեաթերթիկ, առաջինի վրա նշված են լինելու կուսակցությունները, երկրորդի վրա՝ թեկնածուները: «Իրականում մարդիկ ձայնը տալիս են այս կամ այն կուսակցությանը: Եվ Ազգային ժողովի մանդատները բաշխվում են՝ ըստ կուսակցության ստացած մանդատների: Երբ մենք որոշեցինք, որ այս կամ այն կուսակցությունը ստացել է 27 մանդատ, դրանից հետո որոշում ենք, թե որ թեկնածուն ընտրվում: Այդ դեպքում՝ մենք կարող ենք բաժանել երկու մասին՝ մի մասը գնում է համապետական ցուցակից՝ դա, ըստ երևույթին, կուսակցության վերնախավն է, մյուս մասը գնում է տարածքային ցուցակներից: Ընդ որում՝ մանդատները բաշխվում են՝ կախված նրանից, թե կուսակցությունն այս կամ այն ընտրատարածքում քանի տոկոս ձայն է ստացել»,-նշեց ՀՀԿ-ի ներկայացուցիչը:

Դավիթ Հարությունյանը շեշտեց, որ վերջինը կոմբինացված մոդել է, որը թույլ է տալիս խուսափել այն թերություններից, որոնք առկա են ներկայիս մոդելում: «Քվեն որևէ թեկնածուի տալով ՝ չի նշանակում, որ ձայնն ավտոմատ գնում է կուսակցությանը»,-հավելեց Հարությունյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular