ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծառուկյանը ցույց է տալիս, թե ինչպես պետք է գործնական հարթություն տեղափոխվեն երկրի տնտեսության զարգացմանն ուղղված ջանքերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հեղափոխությունից հետո երկրի օրակարգային խնդիրներից է տնտեսության հզորացումն ու տնտեսական ակտիվությունը: Անշուշտ, կարելի երկար ոգևորվել հեղափոխական տրամադրություններով, սակայն գործնական խնդիրները միայն ոգևորությամբ չեն լուծվում: Այս փաստը հասկանում են և գործարար շրջանակները, և տնտեսագետները, սակայն շատ շատերը պարզապես նախընտրում են հեղափոխական հրճվանքը: Հենց վերջիններիս է առանձնանում գործարար Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանը քաջ գիտակցում է, որ հեղափոխությունը միայն առաջին ու փոքր քայլն է երկրի հզորացման ճանապարհին, որ այստեղ անհրաժեշտ են նպատակային ջանքեր ու գործունեություն: Հենց այդպիսի գործունեության արդյունք էր Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ անցկացված հայ-սինգապուրյան մեծ համաժողովը:

Սինգապուրյան տնտեսական հրաշքի մասին շատ է խոսվել, ընդ որում շատ էին խոսում այս մասին նաև նախորդ` Կարեն Կարապետյանի կառավարության շատ անդամներ և հենց ինքը` նախկին վարչապետը: Սակայն ինչպես տեսանք, դրանք ընդամենը խոսքեր էին, այսօր մենք արդեն ոչ թե կարող ենք խոսել այլ տեսնել, թե ինչպես գործարարի ակտիվ ջանքերով, սինգապուրյան տնտեսական հրաշքի ներկայացուցիչները գործնական գործնական հարթության մեջ են սկսում շփվել Հայաստանի ու հայաստանյան տնտեսական շրջանակների հետ: Ծառուկյանի նախաձեռնությամբ անցկացած այս  համաժողովը  հեղափոխությունից հետո տնտեսական կարևոր իրադարձություններից մեկն էր, որը նաև բովանդակային առումով ցուցիչ էր, թե ինչպես պետք է ոտքի կանգնեցնել երկրի տնտեսությունը, ինչպես պետք է ներդրումներ ներգրավել: Ի վերջո տնտեսությունը չի կարող զարգանալ գեղեցիկ ճառերով, խոստումներով ու ոգևորությամբ: Իհարկե, ոգևորությունը կարևոր իրողություն է ցանկացած տեղ, սակայն այն ավելի գեղեցիկ է, երբ շաղկապված է գործնական քայլերի հետ: Ինչպես կարելի է տեսնել, Ծառուկյանը, նախաձեռնելով նման մասշտաբի ու որակի հայ-սինգապուրյան համաժողով, ցույց է տալիս, թե ինչպես պետք է գործնական հարթություն տեղափոխվեն երկրի տնտեսության զարգացմանն ուղղված ջանքերը:

Աշոտ Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular