ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհի որևէ կետում կանգնած ամեն հայ անհրաժեշտության դեպքում կպաշտպանի հայրենիքը. վարչապետը համոզված է դրանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ոչ թերագնահատել, ոչ էլ գերագնահատել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Արցախի հետ շփման գծում։ Նրա խոսքով՝ ռազմաքաղաքական իրավիճակը լարված է, ինչը պայմանավորված է Ադրբեջանի օրեցօր ավելացող ագրեսիվ հայտարարություններով։ Ինչպես ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, ինքը ՀՀ զինված ուժերին հրահանգել է լինել ծայրահեղ զգոն ու պատրաստ Ադրբեջանի ցանկացած պրովոկացիայի։ «Մենք շփման գծի երկայնքով ունենք ադրբեջանական ստորաբաժանումների կուտակումներ, այդպիսի իրավիճակ ունեինք Ապրիլյան պատերազմից առաջ։ Նախիջևանի ուղղությամբ էլ ունենք ապակառուցողական գործողություններ Ադրբեջանի կողմից։ Մենք այս բոլոր իրավիճակներում պետք է մեր շահերը հետևողականորեն պաշտպանենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց վարչապետը։

Վերլուծելով ագրեսոր երկրի գործողությունները՝ Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ Ալիևն ունի ներքաղաքական խնդիրներ ու գուցե մտավախություններ, որ իր ժողովուրդն էլ կարող է ոգևորվել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների հաջողությունից և քաղաքական գործընթացներ սկսել՝ ընդդեմ կոռուպցիայի և հանուն ժողովրդավարության։ «Նաև այս պատճառով եմ ասում, որ ցանկացած ագրեսիվ գործողություն ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլև ժողովրդավարության դեմ։ Մենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք պաշտպանվելու ու հակահարված տալու»,-շեշտեց Փաշինյանը։

Այս ամենի մեջ, սակայն, վարչապետը դրական մի բան է տեսնում։ Ըստ նրա՝ Հայաստանում, Արցախում ու սփյուռքում հայությունը համախմբված է առավել, քան երբևէ։ Նրա դիտարկմամբ՝ ադրբեջանական որևէ սադրանքի դեպքում համազգային համախմբում կապահովվի, բոլոր ռեսուրսները կներդրեն հայրենիքի պաշտպանության գործում։ «Ես համոզված եմ, որ ամբողջ աշխարհի հայության ֆինանսական, հումանիտար, քաղաքական, դիվանագիտական, ռազմական, ռազմաքաղաքական բոլոր ռեսուրսները կներդրվեն Արցախի ու Հայաստանի պաշտպանության և հակառակորդին հակահարված տալու գործում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular