ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես վարկաբեկել Նիկոլ Փաշինյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի իշխանությունները որքան էլ հրապարակավ չընդունեն, որ իրենք ծայրաստիճան վարկաբեկված են, միևնույն է, այդ մասին նրանց հայտարարություններն անլուրջ են հնչում, որովհետև իրականում իրենց գործողություններով ցույց են տալիս հակառակը՝ իրենք շատ լավ էլ գիտակցում են իրենց վարկաբեկված լինելը ու նույնիսկ օգտվում են դրանից:
Իրենց վարկաբեկված լինելը իշխանությունները դարձրել են տարբեր ընդդիմադիր ուժերին վարկաբեկելու և այդպիսով ասպարեզից հեռացնել փորձելու միջոց: Իսկ ամեն ինչ արվում է շատ պարզ սխեմայով՝ տարբեր միջոցներով ազդակներ են հղվում հանրությանը և տեղեկություններ տարածվում, թե իբրև տվյալ ընդդիմադիր ուժը համագործակցում է իշխանությունների հետ: Եվ ամեն ինչ պատրաստ է՝ վարկաբեկված իշխանության հետ համագործակցողը մեխանիկորեն վարկաբեկվում է:
Այդ ճանապարհով իշխանությունները կարողացան քաղաքական ասպարեզից հեռացնել մի շարք ընդդիմադիր ուժերի: Իհարկե, բառացիորեն չհեռացրեցին, սակայն այն աստիճանի վարկաբեկեցին, որ այսօր այդ ուժերը հեռացված լինելու հաշիվ են, քանի որ նրանց ոչ ոք լուրջ չի ընդունում:
Հիմա իշխանությունների թիրախում Նիկոլ Փաշինյանն է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությամբ: Փաշինյանին ու ՔՊ-ին վարկաբեկելու համար գործի են դրվում բոլոր հնարավոր մեթոդները. Սամվել Ալեքսանյանն իրեն բնորոշ ցինիզմով հայտարարում է, թե «Նիկոլը մեր ախպերն ա», մինչ այդ Դավիթ Հարությունյանն ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե Նիկոլ Փաշինյանն իրենց հետ չի, բայց դա ասում էր այնպիսի հեգնական տոնով, որով ավելի շուտ ուզում էր ասել, թե իրենց հետ է:
Հետո գործի են դրվում «կառավարական ֆեյքերը», ովքեր լծվում են Փաշինյան-իշխանություն համագործակցությունը բացահայտող ստատուսներ գրելու ու դրանք կայքերով տարածելու գործին: Մյուս կողմից էլ իշխանությունը կիրառում է ընդդիմադիր տարբեր ուժերին իրար դեմ լարելու, կռվացնելու տեխնոլոգիան և Փաշինյանի դեմ է լարում ՀԱԿ-ին՝ իր լրատվամիջոցներով հանդերձ:
Իրականում չկա որևէ ապացույց, որ ՔՊ-ն համագործակցում է իշխանությունների հետ, պարզ երևում է, որ ընդամենը կիրառվում է փորձված տեխնոլոգիա: Եվ իշխանությունները հերթական անգամ մատնում են իրենց. եթե իրենք վարկաբեկված չեն, ապա ինչու են համառորեն փորձում ուրիշներին վարկաբեկել՝ իրենց «ախպեր» հռչակելով:


Անդրանիկ Բարսեղյան


Orer.am, վերլուծաբան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular