ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրահայտ կինոգործիչները դառնում են «Ոսկե ծիրան»-ի դեսպաններ ամբողջ աշխարհում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի 15 տարվա կարևորագույն ձեռքբերումն այն է, որ հանրահայտ ռեժիսորները պարբերաբար վերադառնում են «Ոսկե ծիրան» և դառնում կինոփառատոնի դեսպաններն ամբողջ աշխարհում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց փառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը:

Իրանցի հայտնի ռեժիսոր, խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահ Ասղար Ֆարհադին ասաց, որ խաղարկային մրցույթում ընդգրկված  12 կինոնկարները բավականին բազմազան էին ու հետաքրքիր: Անդրադառնալով հաղթած «Հրաբուխ» և «Ֆորտունա» ժապավեններին` նա խոստովանեց, որ երկար քննարկումների արդյունքում են ընտրվել դրանք: «Հրաբուխ»-ը յուրահատուկ կինոլեզու ունի և այն  լի է կախարդական ռեալիզմով: «Ֆորտունա»-ի բեմադրությունն էր շատ ստացված, հրաշալի դերասանական խաղ կար, և ռեժիսորը կարողացել էր ստանալ ցանկալի սառը մթնոլորտը»,-ընդգծեց Ֆարհադին:

Խոսելով «Ոսկե ծիրան» փառատոնից ստացած տպավորություններից` ռեժիսորը նշեց, որ իրեն շատ է դուր եկել այն հանգամանքը, որ այն զերծ է ձևականություններից և պաշտոնականություններից: «Շեշտը դրվել է արվեստասերների և կինոգործիչների շփման վրա: Հրաշալի դրական մթնոլորտ կար»,-անկեղծորեն նշեց նա:

Վավերագրական մրցույթի ժյուրիի անդամ Ալեքսեյ Վախրուշևը փաստեց, որ ժյուրիի անդամները միանգամից չէ, որ եկել են եզրակացության, սակայն հաղթել է համերաշխությունը: «Ընտրված կինոնկարները ստեղծել են երիտասարդ հեղինակները մեծահասակ մարդկանց մասին: Այդ ժապավեններում անհավատալի սեր կա, բացակայում է հեռավորությունը ռեժիսորի և դերակատարիների միջև»,-ասաց Վախրուշևը և հավելեց, որ սիրում է Հայաստանը, Երևանը հայ ժողովրդին ու հույս հայտնեց, որ դեռ կգա:

Վավերագրական ֆիլմերի ժյուրիի անդամ Թամարա Ստեփանյանն ասաց, որ կինոնկարները շատ հետաքրքիր են, նոր մոտեցումներ են առաջարկում: «Դժվար էր 13 լավ ֆիլմից ընտրություն կատարել: Շատ լավն էին վեցը: Նախատեսված էր ընտրել երկուսը, բայց, քանի որ ֆիլմերը չափազանց լավն էին, հաղթող ճանաչվեցին երեքը: Այդ կինոժապավեններում բարձրացվում է հերոսների արժանապատվությունը, ֆիլմերի միջոցով գնահատում ենք, սիրում տարեցներին»,-եզրափակեց նա:

Կինոյի հանդեպ երկար տարիների ծարավի ու սիրո արդյունքում 2004-ին հիմնադրվեց «ՈսկեԾիրան»  միջազգային կինոփառատոնը:  Դա մի երազ էրգաղափարոր ծնվեց երեք մարդու  մտքումայդ մարդիկ են`  կինոռեժիսոր և  փառատոնի գլխավոր  տնօրեն ՀարությունԽաչատրյանըկինոքննադատ և փառատոնի  ծրագրի ղեկավար Միքայել Ստամբոլցյանը,  կինոքննադատ և  փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա  Հարությունյանը:

Կինոփառատոնն ունի «Մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկ»  կարգախոսը:  Նպատակը մշակութային  կամուրջներ կառուցելն ու տարբեր երկրների միջև երկխոսությունստեղծելն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular