ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանգստի մեկնելիս ալերգիայով տառապող մարդիկ պարտադիր պետք է իրենց հետ վերցնեն դեղամիջոցները․ ալերգոլոգ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի ալերգոլոգ Ժասմենա Ղուկասյանը ալերգիայով տառապող բոլոր անձանց խորհուրդ է տալիս պիկնիկների կամ հանգստի մեկնելիս անպայման վերցնել բոլոր անհրաժեշտ հակաալերգիկ դեղամիջոցները։ Սա, հատկապես, վերաբերում է մարդկանց, որոնք ունեն ալերգիա մեղուների եւ իշամեղուների խայթոցից, քանի որ սա ալերգիայի ամենավտանգավոր տեսակներից է, որը կարող է անաֆիլակտիկ շոկ առաջացնել եւ հանգեցնել մահվան։

Ալերգիայի ամենատարածված տեսակը, նրա խոսքով, տարատեսակ բույսերի, հատիկավորների եւ ծառերի ծաղկափոշիների հանդեպ սեզոնային ալեգիան է։ Հայաստանում այդ սեզոնը սկսվում է գարնան կեսերից եւ կարող է ձգվել մինչեւ սեպտեմբերի կեսերը։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում մասնագետը հայտնել է, որ կոնկրետ ալերգենը բացահայտվում է արյան անալիզի միջոցով։ Ավելի հաճախ մարդկանց մոտ հանդիպում է այս կամ այն շրջանին բնորոշ ալերգիա բույսերի մի քանի տեսակների նկատմամբ։

Սեզոնային ալերգիան արտահայտվում է ալերգիկ քթաբորբով, ալերգիկ կոնյունկտիվիտով, նույնիսկ ականջաբորբով։ Սակայն, ալերգիայի այս տեսակի ամենածանր բարդացումը ասթման է։ Այդ պատճառով բժիշկը խորհուրդ է տալիս առաջին ախտանիշների ի հայտ գալուն պես, ալերգիայի փոքր-ինչ կասկածի դեպքում դիմել բժշկի, որ հիվանդությունը չհասնի այնպիսի բարդացման, ինչպիսին ասթման է։

Բժիշկը հավաստիացրել է, որ բժշկության «զինանոցում» այսօր կան բավականին արդյունավետ հակահիստամինային դեղամիջոցներ, որոնք քնկոտություն չեն առաջացնում (նախորդ սերնդի դեղամիջոցները այդպիսի կողմնակի ազդեցություն ունեին) եւ մարդը կարող է հանգիստ դրանք ընդունել եւ մնալ ակտիվ՝ հետ  չմնալով իր կյանքի առօրյա ռիփմից՝ աշխատել, սովորել եւ այլն։ Ալերգիայի սուր շրջանում անհրաժեշտության դեպքում կիրառվում են նաեւ հորմոններ պարունակող դեղամիջոցների ներարկումներ։ Ալերգիկ քթաբորբի ժամանակ օգտագործվում են նաեւ հատուկ հակահիստամինային ռունգային սփրեյներ, իսկ մաշկաբորբի ժամանակ՝ հակահիստամինային քսուքներ։

Եթե ալերգիկ քթաբորբը հանգեցրել է այնպիսի բարդացումների, ինչպիսիք ենէ հայմորիտը, ականջաբորբը, ապա այդ դեպքում բուժումն իրականացվում է ԼՕՌ բժշկի հետ համատեղ։

Ժասմենա Ղուկասյանը նշել է, որ սեզոնային ալերգիան, գրագետ մոտեցման դեպքում լավ վերահսկվում է։ «Բուժայցելուները մեզ երբեմն ասում են, որ ալերգիան չի բուժվում, բայց չէ՞ որ հիպերտոնիկներին, օրինակ, դեղեր են նշանակում, եւ նրանք այն ընդունում են ամբողջ կյանքի ընթացքում։ Նույն կերպ նաեւ ալերգիան, արթնացաք առավոտյան, ընդունեք բժշկի կողմից նշանակված դեղահաբը եւ գնացիք աշխատանքի»,-ասել է նա։

Բժիշկը հավելել է, որ սեզոնային ալերգիայի վերահսկման արդյունավետ միջոցներից է հիպոսենսիբիլիզացիան, որն իրականացվում է մինչեւ ծաղկման սեզոնը։ Հիպոսենսիբիլիզացիան այն ալերգենի էքստրակտի ներարկումն է, որի նկատմամբ բարձր զգայնություն ունի հիվանդը։ Հիպոսենսիբիլիզացիայի մի քանի տարի շարունակ իրականացման դեպքում հիվանդի մոտ նկատվում է տվյալ ալերգիայի նկատմամբ զգայնության էական նվազում։

Միաժամանակ, Ժասմենա Ղուկասյանը զգուշացրել է, որ հղի կանանց հակացուցված են հակահիստամինային դեղամիջոցները, իսկ բժիշկները դեղերի շատ սահմանափակ «զինանոց» ունեն ապագա մայրերի բուժման համար։ Այդ պատճառով նա խորդուրդ է տալիս ալերգիայով տառապաող կանանց գիտակցաբար պլանավորել հղիությունը եւ ալերգիայի դեմ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել բժշկի հետ քննարկման արդյունքում՝ մինչեւ հղիությունը։

Միջատների խայթոցից ալերգիայի պարագայում, բժշկի խոսքով, գործում է ալերգիայի առաջացման որոշակի այլ մեխանիզմ եւ բուժման մոտեցումը նույնպես այլ է։ Կարեւոր է հիշել, որ այս ալերգիան կարող է  անաֆիլաքսային շոկ առաջացնել խայթոցից հետո առաջին 30 րոպեների ընթացում, այդ պատճառով բժիշկը խորհուրդ է տալիս այս ալերգիայով տառապող մարդկանց իրենց հետ միշտ ունենալ անհրաժեշտ միջոցները՝ հիմնականում, ադրենալինով քսուկներ, որոնք քսում են խայթոցի հատվածում։

Ժասմենա Ղուկասյանը  հավելել է, որ ատոպիկ իմունագլոբուլին E- կախյալ ալերգիայի հետ մեկտեղ, որին էին առնչվում վերոհիշյալ ալերգիայի տեսակները, հանդիպում են նաեւ երկրորդային պսեւդոալերգիաներ, որոնք առաջ են գալիս ստամոքսաաղիքային տրակտի, վահանձեւ գեղձի եւ այլ հիվանդությունների հետեւանքով։ Այս դեպքերում ալերգիան վերանում է հիմնական հիվանդության բուժման հետ միասին: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular