ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարուցվել է քրեական գործ 2-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ՝ սպանության հատկանիշներով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, 2018թ. հուլիսի 8-ին Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, իր մանկահասակ թոռը՝ ծնված 2016թ. ապրիլի 17-ին, տանից դուրս է եկել և չի վերադարձել, իսկ նրան հայտնաբերելու ուղղությամբ իրենց գործողություններն արդյունք չեն տվել:

Իրավասու մարմինների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում նույն օրը՝ հուլիսի 8-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում, գյուղամիջով անցնող առվի մեջ հայտնաբերվել է փոքրիկի դին՝ գլխի և մարմնի հետին մակերեսին մարմնական վնասվածքներով: Կատարվել է դեպքի վայրի և դիակի զննություն:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի ընթացքում, նշված վնասվածքներից բացի, հայտնաբերվել են նաև ջրահեղձությանը բնորոշ տվյալներ:

Դեպքի վայրի զննությամբ արձանագրվել է, որ ակնհայտ անհամապատասխանություն կա առվում եղած քարակույտերի, արգելքների ու երեխայի դիակի վրա առկա վնասվածքների տեղակայման ու առաջացման հետ:

Երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկվում անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտածդատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular