ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այրումում կառուցվելիք երկաթուղային հսկիչ կետը թույլ կտա տնտեսվարողներին զգալիորեն խնայել ժամանակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մինչև  2019 թվականի սկիզբը կունենա Այրում-Ջիլիզա երկաթուղային հսկիչ կետ՝ ֆիտոսանիտարական լաբորատորիայով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը դեռ մեկ շաբաթ առաջ այցելել էր Մոսկվա, որտեղ ՌԴ կառավարության հետ ստորագրվել էր պայմանագիր՝ «ՀՀ-ին ԵԱՏՄ անդամակցելու կապակցությամբ ֆինանսական և տեխնիկական աջակցության» ծրագրի շրջանակներում Այրում-Ջիլիզա երկաթուղային հսկիչ կետի ֆիտոսանիտարական լաբորատորիայի կառուցման և կահավորման վերաբերյալ:

Ֆիտոսանիտարական լաբորատորիան կստուգի ոչ միայն երկաթուղային գծով անցնող գնացքների, այլ նաև Բագրատաշենի սահմանային անցակետով անցնող բեռնատար մեքենաների բուսական մթերքը:

«Այստեղ կստուգվի Հայաստան ներմուծված յուրաքանչյուր բուսական մթերք: Եթե հարկ լինի, կիրականացվեն ախտազերծումներ, որպեսզի Հայաստանի տարածք այլևս վնասատու օրգանիզմներ չմտնեն: Դա է լինելու մեր առաջնային խնդիրը»,- ասաց Ավետիսյանը:

Տեսչական մարմնի ղեկավարը հավաստիացրեց, որ հսկիչ կետն իր լաբորատորիայով կկառուցվի շատ կարճ ժամանակահատվածում:

ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Հանրապետական անասնաբուժասանիտարական ու բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյանի խոսքով՝ Այրումումի հսկիչ կետում կլինեն ինչպես ֆիտոսանիտարական հսկողություն իրականացնող տեսուչներ , այնպես էլ իրենց կազմակերպությանը  պատկանող լաբորատոր ծառայություն մատուցող մասնագետներ:

«Այստեղ ունենալու ենք սպառազինված լաբորատորիա, որտեղ իրականացվելու է սահմանային վերահսկողություն: Արդեն ձեռնամուխ ենք եղել մասնագետների վերապատրաստմանը, որի արդյունքում մենք ունենալու ենք պատրաստի մասնագետներ և պատրաստի կետ, որն իրականացնելու է այդ աշխատանքները»,- ասաց Գևորգյանը:

Գևորգյանը նշեց, որ ներկայումս բոլոր լաբորատորիաները կենտրոնացված են Երևանում, և առնվազն մեկ օր պետք է տնտեսվարողներին այդ բոլոր գործընթացներով անցնելու համար, իսկ Այրումում լաբորատորիա ունենալու դեպքում շատ ավելի արագ և որակով են իրականացվելու հետազոտությունները:

« Հսկիչ կետը կառուցելու համար Կառավարության որոշումով հատկացված է  3850քմ տարածք, որի վրա  տեղավորվելու են բոլոր  անհրաժեշտ կառույցները՝ ինչպես տեսչական մասով , այնպես էլ լաբորատոր: Արտադրանքը պահելու, ախտահանելու, ախտազերծելու համար հատուկ տարածք է հատկացված լինելու : Բնականաբար,  դրա հետ մեկտեղ բարեկարգվելու են նաև հարակից տարածքները , որպեսզի հավելյալ անհարմարություններ բեռնատարների համար չստեղծվեն»,- եզրափակեց Գևորգյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular