ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հովհաննիսյանի փորձերն իր անունը «վառ» պահել ընթերցողների շրջանում ապարդյուն են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Տևական ժամանակ Գագիկ Ծառուկյանի ուշադրությունը հայցող, աղերսող «քաղաքական թոշակառու» Հմայակ Հովհաննիսյանի ջանքերը կուսկացության ցուցակում տեղ գտնելու կապակցությամբ զուր անցնելուց հետո, նա բոլորովին այլ «տակտիա» որդեգրեց՝ ինչ-որ չափով արևի տակ մնալու համար: Ժամանակ առ ժամանակ հայտնվելով, լրատվականներից մեկում ինչ-որ թեմաներ արծարծելով, Հովհաննիսյանը պլան մաքսիմումն է իրականացնում իր համար և փորձում «վառ» պահել իր անունը ընթերցողների շրջանում: Հանգած հրաբուխ հիշեցնող այս քաղաքական դիակը, հանդգնել է խոսել Գագիկ Ծառուկյանի քաղաքականությամբ չզբաղվելու թեմայից: Նույն այն մարդու, ում քաղաքական կուսակցության շարքերն հայտնվելու Հովհաննիսյանի բաղձալի երազանք այդպես էլ ի կատար չածվեց: Եվ ահա հարմար ժամանակ ընտրելով, Հովհաննիսյանը բոլորովին անհամատեղելի կոնտեքստում, քննարկում է Ծառուկյանի քաղքաքականությամբ չզբաղվելու թեման, այն դեպքում, երբ այդ խոսակցություններն արդեն իսկ վառ ապացույցն են այն բանի, որ Ծառուկյանը դաշտում ոչ միայն կարևոր ու առանցքային գործիչ է հատկապես հետհեղափոխական փուլում, այլ նաև ունի լուրջ աջակցություն հանրության շրջանում:

Ինչևէ Հովհաննիսյանի ինքնահաստատվելու հերթական փորձը կրկին անգամ ձախողվեց, քանի որ նրա ձգտումները ուշադրության արժանանալու կրկին անգամ հակառակ էֆեկտ ստացան, երբ նա գերագնահատելով իր մտավոր ունակությունները, փորձեց վերլուծել մի թեմա, որը մեղմ ասած «ծանր էր իր քաշից»: Գոնե մարդկային արժանապատվությունը գլուխ բարձրացներ Հովհաննիսյանի մոտ և հանգամանքը, որ ժամանակին Ծառուկյանի տրամադրած օգնությունները իր և իր ընտանիքի առողջական խնդիրները վերականգնելու նպատակով, ինչ-որ կերպ զսպեին ամբիցիոզ թոշակառուի նկրտումները: Միգուցե այդ դեպքում տպավորությունն այլ կերպ կլիներ և Հովհաննիսյանի առանց այդ էլ վարկաբեկված և ոչ փառունակ անցյալն ու ներկան էլ ավելի չէին խոցվի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular