ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հմայակ Հովհաննիսյանը փորձում է վերակենդանանալ Ծառուկյանի նման մարդկանց անունները շրջանառության մեջ դնելով․ Գևորգ Պետրոսյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը իր տված հարցազրույցներից մեկում նշել էր, որ հեղափոխության հիմնական խնդիրներից մեկը, եթե ոչ՝ ամենակարևորը, օլիգարխ երևույթը վերացնելն է։ Այս թեմայով Slaq.am-ը զրուցեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ, ով ասաց, որ Հմայակ Հովհաննիսյանին քաղաքագետ անվանելն արդեն մեծ շռայլություն է․

«Իր կարծիքը վաղուց դադարել է մարդկանց հետաքրքրելուց և ,երևի թե, իզուր ժամանակ են վատնել այդ կարծիքը լսելու համար, ինչևէ մեզ համար երբեք կարևորություն չի ներկայացրել ամոթի հետ լրիվ վերջնահաշվարկ կատարած մարդկանց գնահատականները։ Բոլորն էլ գիտեն, որ Հմայակ Հովհաննիսյանը մի քանի տարի առաջ ինչպես էր աղերսում պարոն Ծառուկյանին, որ տեղ գտնի իր ղեկավարած կուսակցության ցուցակում, հիմա այդ ամեն ինչը մոռանալուց հետո՝ նա հայտարարում է, որ պարոն Ծառուկյանը իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ։ Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեությունը շատ ավելի արգասաբեր է , քան՝ շառլատանների, որոնցից մեկն էլ ինքն է, ում գործունեությունը որևէ արգասիք չի ունեցել Հայաստանի քաղաքական, հասարակական կյանքի բարելավման գործում։

Եվ եթե ինքն անցել է սահմանը, ապա մենք էլ իրավունք ունենք սահմանն անտեսելու։ Նա թող չմոռանա, որ պարոն Ծառուկյանն այն մարդն է, ով ոչ միայն պատրաստակամ էր նրա քաղաքական հավակնությունները բավարարել այլև՝ նյութական օգնություն է ցուցաբերել նրա ընտանիքին՝ առողջական հարցերը լուծելու գործում, և ուղղակի պետք է ամոթը կորցնել՝ նման բան կանգնել, ասելու համար, համենայն դեպս նա մի մարդ է, ով վաղուց դադարել է հանրությանը հետաքրքրել։ Նա այն անձանցից մեկն է, ով իր ,արդեն իսկ, չգոյության փաստից ահաբեկված՝ փորձում է վերակենդանանալ Ծառուկյանի նման մարդկանց անունները շրջանառության մեջ դնելով»։

Հիշեցնենք, որ քաղաքագետն ասել էր, որ պետք է բոլոր օլիգարխներին անխտիր դուրս հանել քաղաքականությունից, և որ Գագիկ Ծառուկյանի հարցում ևս ոչ մի բացառություն չի կարող լինել:

Պատրաստեց՝ Լուիզա Ավագյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular