ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Hayastan24.com կայքի «ռեպորտաժն» ամբողջությամբ կեղծիք էր...

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լյովա Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջերս համացանցում ամենաքննարկվելիք թեմաներից մեկը Վյաչեսլավ Հարությունովի հետ տեղի ունեցած միջադեպն էր, որին անձամբ անդրադառնալով Հարությունովը սպառիչ կերպով տվել էր բոլոր պարզաբանումները և այդքանից հետո այդ թեման շահարկելու կամ դրան շարունակականություն հաղորդելու միակ ճանապարհը ստերով այն ողողելն ու ինչ-որ չեղած բաներ հորինելն էր: Ահա և այդ գործին լծվեց լրատվականներից մեկը, որը առաջին անգամը չէ, որ նման գործելաոճով է աչքի ընկնում: Խոսքը hayastan24.com կայքի այդ թեմայով վերջերս պատրաստած «ռեպորտաժն» էր, որը ընդհանուր առմամբ իր բովանդակությամբ ոչ այլ ինչ էր, քան զրպարտանք: Դեպքի առնչությամբ կան բազմաթիվ տեսանյութեր, որոնք նայելիս էլ պարզ է դառնում, որ Հարությունովի մասնակցությամբ ծեծկռտուք ուղղակի հնարավոր չէր: Hayastan24.com կայքի պատրաստած «ռեպորտաժում» սակայն, հաղորդավարը` Արիս Վաղարշակյանը, ով հազիվ էր բառերը կապում իրար, որովհետև կեղծիքը իրականության տեղ ներկայացնելն այդքան էլ դյուրին գործ չէ, մեկնաբանում էր, թե Հարությունովին հանդիպումից հետո անմիջապես տարել են ինչ-որ այլ վայր, որտեղ և տեղի է ունեցել ծեծկռտուք: Սակայն, վերջերս հրապարակվեց ևս մեկ տեսանյութ, որում պարզ երևում է, թե ինչպես են Գագիկ Ծառուկյանն ու Հարությունովը քայլում կողք-կողքի և կառուցողական մթնոլորտում ինչ-որ հարցեր են քննարկում բոլորի ներկայությամբ: Այսինքն վերոնշյալ կայքը ոչ միայն չի տիրապետում իրականությանը, դեռ մի բան էլ դա փորձել է սեփական սցենարով ներկայացնել, ինչը բացարձակ չի համապատասխանում տեղի ունեցածին: Հավելենք նաև, որ Ծառուկյանի և Հարությունովի ջերմ հարաբերությունների մասին վկայող ևս մեկ շոշափելի հանգամանք կա և դա այն է, որ Հարությունովն ինչպես իր խոսքում է նշում, Գագիկ Ծառուկյանի «խաթեր», նրա ասածը գետնին չգցելու համար, տարիներ առաջ, անձամբ բոքսի Հայաստանի հավաքականին ուղղեկցել է Բաքու՝ մրցումներին մասնակցելու համար:

Այս ամենից հետո վիճելն այս թեմայի շուրջ անիմաստ է, քանի որ տեսանյութերով, այսինքն փաստերով է հերքվում Արիս Վաղարշակյանի հերյուրանքներն ու զրպարտանքները, իսկ թե դրանից հետո ընթերցողն ինչպիսի կարծիք կկազմի այդ լրագրողի և կայքի մասին, դժվար չէ կանխագուշակել:

Խորհուրդ ենք տալիս բոլոր սադրիչներին, ովքեր փորձում են այս թեման շահարկել դադարեն այդ գործունեությունը, քանի որ տեսանյութերով կա բոլոր այն փաստերը, որոնց առկայությունն ուղղակի փոշիացնում է իրենց կողմից ներկայացված ստերն ու կեղծիքը: Ծիծաղի առարկայի մի վերածեք ինքներդ Ձեզ, առանց այդ էլ Ձեր ու Ձեր կայքի ժողովրդական լեզվով ասած «հայ հայն եկել, վայ վայն է մնացել»...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular