Վրաստանի սահմանը չգրանցված ավտոմեքենայով հատելու դեպքում պետք է ունենալ մեքենայի տիրոջ կողմից տրված լիազորագիր. դեսպանություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանում ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին Վրաստանի սահմանը չգրանցված ավտոմեքենայով հատելու դեպքում ունենալ մեքենայի տիրոջ կողմից տրված լիազորագիրը՝ վրացերեն կամ անգլերեն լեզուներով։
«Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, եթե պատրաստվում եք հատել Վրաստանի սահմանը Ձեզ վրա չգրանցված ավտոմեքենայով, ապա խնդրում ենք Ձեզ հետ ունենալ մեքենայի տիրոջ կողմից Ձեզ տրված լիազորագիրը՝ վրացերեն կամ անգլերեն լեզուներով։ Թարգմանությունը պետք է հաստատված լինի նոտարի կողմից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է դեսպանության տարածած հայտարարության մեջ: