ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում կքննարկվեն ԵԱՏՄ ներքին շուկայի առավել զգայուն հարցերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵԱՏՄ-ի Ներքին շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեն քննարկել է Եվրասիական տնտեսական միության երկրների միջեւ առեւտրի առավել զգայուն խնդիրները և դրանց լուծմանն ուղղված հարցերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, քննարկվող հարցերի թվում է էլեկտրոնային ստորագրության փոխադարձ ընդունումը, առանձին ոլորտներում պետական և համայնքային գնումների հասանելիությունը, միության բոլոր երկրներում համատեղ անասնաբուժական վերահսկողությունը և այլն:

Այդ խնդիրները եւ դրանց վերացմանն ուղղված առաջարկությունները նախատեսվում է քննարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում, որը նախատեսված է հուլիսի 13-ին:

Կողմերը եկան եզրակացության այն մասին, որ անհրաժեշտ է իրականացնել միության այն երկրների միջեւ էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչման գործընթաց, որոնք պատրաստ են ներկայումս: Դա անհրաժեշտ է եվրասիական շուկայում էլեկտրոնային ձեւաչափով գնումների աշխատանքն ապահովելու համար: Հանդիպման մասնակիցները համաձայնեցին մինչեւ այս տարվա սեպտեմբերի 1-ը հաստատել միության երկրների միջեւ էլեկտրոնային թվային ստորագրությունների ճանաչման գործողությունների ծրագիրը, որն էլ իր հերթին միջանկյալ քայլ կդառնա փոխադարձ ճանաչման ընդհանուր պլանի իրագործման մեջ:

ԵԱՏՄ անդամ երկրների համար կարևոր հարց է նաև առանձին ոլորտներում պետական և համայնքային գնումների հասանելիությունը: Նշվում է, որ ԵԱՏՄ-ի պետական գնումների շուկայի հիմնական մասը բաժին է ընկնում Ռուսաստանին՝ կազմելով ավելի քան 90 տոկոս: 2017 թվականին այն կազմել է 7 տրլն ռուբլի:

Հանդիպման մասնակիցները քննարկել են ալկոհոլի եւ ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկի ոլորտում հարկային քաղաքականության սկզբունքների վերաբերյալ համաձայնագրերի փաթեթի ստորագրման հարցը, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ի շրջանակներում ալկոհոլային շուկայի կարգավորումը: Քննարկվել է նաև միության պետություններից ներմուծված ալկոհոլային արտադրանքի պարտավորավճարի կիրառումը: Այն գանձվում է բոլոր անդամ-երկրներում՝ բացառությամբ Հայաստանի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular