ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատգամավորները կոյուղագիծը փոխած քաղաքացուն բարեկամաբար հորդորում են այն վերադարձնել նախնական վիճակին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սարի թաղում տիրող անմխիթար ու սանիտարահիգիենիկ  վիճակի մասին սարիթաղցիները առաջին տարին չէ, որ ահազանգում են: Ու թեև այն գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում, սակայն նրանց հոգսը մշտապես անտեսվածներից է եղել: Իդեպ, քաղաքի սրտում գտնվելն ամենևին էլ չի օգնել, որ մեկի կոյուղաջուրը մյուս բնակչի տան բակը չլցվի, կամ ձմռանը կյանքը վտանգելով չերթևեկեն: Սակայն, զարմանալիորեն, նրանց բողոքները մնացել են հենց` Սարի թաղի ներսում: Դժվար է պատկերացնել, որ, թեև այսքան տարի իրենց խնդիրների մասին ահազանգող բնակիչների հոգսերի մասին շատերը գիտեն, բայց պատկան բոլոր մարմինները դրանց «ոչ տեսել եմ, ոչ գիտեմ, ոչ էլ ուզում եմ լսել» տրամաբանությամբ են այսքան տարի մոտեցել: Իսկ քաղաքական գործիչներն էլ սարիթաղցիներին միայն ընտրություններից առաջ են հիշել, քվեն ստացել ու նորից մոռացել:

 Թաղամասի հուսահատ բնակիչներն այս անգամ արդեն որոշել են ԱԺ «Ծառուկյան» խմբակցությանը դիմել: Խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ու պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր այցելել էին սարիթաղցիներին, Սարի Թաղի 5-րդ,6-րդ և 7-րդ փողոցներում անմխիթար և հակահիգենիկ վիճակին ծանոթանալու համար։

 «Խնդիրներին ծանոթացանք տեղում, որտեղ բնակիչները արտահայտեցին իրենց արդարացի դժգոհությունները… Պատկան մարմիններից պահանջում ենք խնդրին տալ շուտափույթ լուծում»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր միկրոբլոկում գրել է Վ. Էնֆիաջյան։

 Իսկ Ն. Զոհրաբյանն էլ հետևյալ գրառումն է կատարել. «Պարզվում է` խնդիրը տարիների պատմություն ունի. ոմն մեկը, ով այդ տների շարքում իր համար «բուդկա» է կառուցել` կոյուղագիծը հանել, հունը փոխել և նոր ու անհասկանալի կոյուղագիծ է քաշել, որն էլ պարբերաբար պայթում է և ստեղծում հակահիգիենիկ ու վտանգավոր վիճակ։ Խնդրին տեղում ծանոթանալուց հետո անմիջապես դիմեցինք քաղաքապետարան, «Վեոլիա Ջուր» և առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն, քանզի բնակիչները երեխաներին, ըստ էության, էվակուացրել են տարածքից` հնարավոր համաճակարից խուսափելու համար, ինչպես նաև` Ջրային տնտեսության պետական կոմիտե»,- գրել Զոհրաբյանը:

 Նա նաև տեղեկացրել է, որ քաղաքապետարանը, բնականաբար, իր «ստիլի» համաձայն, հայտարարել է, որ խնդիրն իր տիրույթում չէ և հղում է արեց «Վեոլիա Ջրին»: Այս ընկերությունից էլ ասացին, որ խնդրին ծանոթ են և անմիջապես վթարային խումբ են ուղարկել։

 Պատգամավորները տեղեկացնում են նաև, որ Ջրային պետական կոմիտեի ներկայացուցիչներն արդեն Սարի թաղում են և զբաղվում են խնդրի կարգավորմամբ: Պարգամավորը իր անձնական «բուդկայի» համար թաղի կոյուղագիծը փոխած քաղաքացուն բարեկամաբար հորդորում է նաև չընդդիմանալ և կոյուղագիծը վերադարձնել իր նախնական վիճակին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular