Ծրագրավորող նորակոչիկը հաղթել է ՏՏ մրցույթում եւ կծառայի իր մասնագիտությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանի բնակիչ Հայկ Անդրեասյանը Կենտրոնական հավաքակայանում վիճակահանությանը չի մասնակցել. նա ծառայելու է իր մասնագիտությամբ:
Հայկը մասնակցել է ՏՏ ոլորտի մրցույթին եւ ստացել C կարգի որակավարում: NEWS.am-ի հետ զրույցում նրա հայրը՝ Վարդան Անդրեասյանը նշեց, որ որդուն խորհուրդ է տվել նորմալ ծառայել, չնայած չի կասկածում՝ այդպես էլ լինելու է:
«Ուզում եմ, որ գիտելիքներս օգտակար ծառայեցնեմ բանակի համար»,- իր հերթին ասաց նորակոչիկը: