ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչն էր 1․7 տարեկան երեխայի մահվան պատճառը․ պարզաբանում են բժիշկները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 6-ին «Արաբկիր» բուժկենտրոնում մահացել է 1․7 տարեկան երեխա։ Նախնական տվյալներով՝ նա ուներ ռեստրիկտիվ կարդիոմիոպատիա՝ սրտի ծանր հիվանդություն։ Այդ ախտորոշումը պետք է հաստատի դատաբժշկական փորձաքննությունը։

NEWS.am Medicine-ի թղթակցին «Արաբկիր» ԲԿ-ից պատմել են, որ երեխան հիվանդանոց է ընդունվել հունիսի 4-ին, շնչարգելությամբ ու հաճախացած շնչառությամբ։ Սկզբում անհապաղ բուժօգնության բաժանմունքի մասնագետները նրա մոտ կասկածել են թոքերի հետ կապված խնդիրներ, սակայն հետագա հետազոտությունները բացառել են այդ ախտորոշումը։ Նկատելով, որ երեխայի սրտի չափսերը մեծացել են (նախասրտերը մեծացած էին, իսկ փորոքները նորմայից փոքր էին), բժիշկները նրան տեղավորել են վերակենդանացման բաժանմունք, ու նրա մոտ հրավիրել էին սրտաբանի, որը էխոկարդիոգրաֆիա էր անցկացրել ու նախնական ախտորոշել՝ ռեստրիկտիվ կարդիոմիոպատիա։ Ախտորոշումը հաստատելու համար երեխային պետք է զննեին «Նորք-Մարաշ» մասնագիտացված սրտաբանական կլինիկայում։

Մասնագետները պարզաբանել են, որ ռեստրիկտիվ կարդիոմիոպատիան հիվանդություն է, որի դեպքում սրտի ներքին պատյանը ենթարկվում է փոփոխությունների, ինչը հանգեցնում է սրտի դիաստոլիկ ֆունկցիայի խանգարման։ Երեխաների մոտ այդ հիվանդությունը կարող է երկար ժամանակ չդրսևորվել՝ քանի դեռ երեխան փոքր է, նրա սիրտը հաջողությամբ հաղթահարում է ծանրաբեռնվածությունը ու մղում արյուն, բայց երեխայի աճին ու ծանրանալուն զուգահեռ՝ սիրտը դադարում է հաղթահարել իր դերը։ Երեխայի մոտ սկսում է զարգանալ սրտի անբավարարոթյուն, որը հաճախ առաջին հերթին ազդում է շնչառության վրա՝ քանի որ օրգանիզմը թթվածնի պակաս է զգում, երեխան սկսում է ավելի հաճախ շնչել, նրա մոտ շնչարգելություն է սկսվում։

Այս ախտանշանը, ինչպես պարզել էին բժիշկները երեխայի ծնողների հետ զրույցում, նրա մոտ սկսվել էր մի քանի ամիս առաջ, սակայն այդ ժամանակ ծնողները ուշադրություն չէին դարձրել դրան։

Ռեստրիկտիվ կարդիոմիոպատիան, մասնագետների խոսքով, չի ենթարկվում ոչ վիրահատական, ոչ էլ դեղորայքային բուժման, ու այդ հիվանդության դեպքում հեռանկարները սովորաբար անբարենպաստ են։ Նման հիվանդությամբ հիվանդների համար միակ ելքը սրտի փոխպատվաստումն է, որը սակայն առայժմ Հայաստանում չի իրականացվում։

Ռեստրիկտիվ կարդիոմիոպատիայով հիվանդի սիրտը, դադարելով հաղթահարել ծանրաբեռնվածությունը, կարող է անսպասելիորեն կանգ առնել ցանկացած պահի, ինչն էլ հենց տեղի է ունեցել երեխայի հետ հունիսի 6-ին։ Բժիշկները սկսել են վերակենդանացման միջոցառումներ իրականացնել, որոնք շարունակվել են մեկ ժամ, սակայն երեխայի սրտի աշխատանքը վերականգնել չի հաջողվել։ Մասնագետների խոսքով՝ առանց սրտի փոխպատվաստման, ամեն դեպքում կանխատեսումները անբարենպաստ կլինեին, նույնիսկ եթե այդ պահին հաջողվեր վեականգնել երեխայի սրտի աշխատանքը։

Նշենք, որ երեխայի ծնողների հետ դեռ չի հաջողվել կապվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular