ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սքրինինգային ծրագրեր ՀՀ–ում մինչ օրս չեն իրականացվել և չեն իրականացվում. Բաց նամակ առողջապահության նախարարին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը բաց նամակոցվ դիմել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին.

 

ՀՀ Առողջապահության նախարար

Արսեն Թորոսյանին

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի»

խմբակցության անդամ

Մարինա Խաչատրյանից

Ելից 342/07

09.06.2018թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

Հարգելի պարոն Թորոսյան,

Հայտնի և ապացուցված փաստ է, որ բնակչության առողջության պահպանման լավագույն եղանակը՝ հիվանդությունների կանխարգելումն է։ Որպես հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման նախապայման՝ ողջ աշխարհում ներդրվում են սքրինինգային ծրագրեր։

Այդպիսի ծրագրեր «գործում են» նաև Հայաստանի Հանրապետությունում։ Սակայն, ինչպես առօրյա կյանքը, այնպես էլ իմ բժշկական փորձը, ցույց են տալիս, որ որևէ սքրինինգային ծրագիր չի իրականացվում։ Թեև, ըստ տարբեր աղբյուրների, հսկայական ֆինանսական միջոցներ են տրամադրվում այդպիսի ծրագրերի իրականացման համար՝ ինչպես պետական բյուջեից, այնպես էլ տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից։

Որպես օրինակ կարող եմ ներկայացնել մանկական տարիքի հիվանդությունների (սրտի արատ, գլխուղեղի տարբեր տիպի ախտահարումներ և այլ), արգանդի, կրծքագեղձի, շագանակագեղձի, թոքերի և այլ օրգան-համակարգերի նորագոյացությունների, շաքարային դիաբետի, հիպերտոնիկ հիվանդության և բազմաթիվ այլ հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման միջոցառումների չկատարումը Հայաստանի Հանրապետությունում։ Վերոթվարկյալ հիվանդությունները խիստ տարածված են մեր հանրապետությունում, և պետք է գտնվեն առողջապահության կազմակերպիչների սևեռուն ուշադրության ներքո, սակայն և՛ որպես քաղաքացի, և՛ որպես բժիշկ փաստում եմ, որ սքրինինգային ծրագրեր Հայասատանի Հանրապետությունում մինչ օրս չեն իրականացվել և չեն իրականացվում։

Այս հարցման հիմքում ընկած են վերջին 1,5 ամսվա ընթացքում մանկական մահացության դեպքերը, որոնց պարագայում տարբեր պատճառներից փոքրիկների մահը վերագրվում է սրտի արատներին։ Մինչդեռ սքրինինգային ծրագրերի իրականացման դեպքում, հնարավոր կլիներ հայտնաբերել այդ հիվանդությունները, կանխել երեխաների մահը և չդժբախտացնել ընտանիքներ։

Միաժամանակ հարվածի տակ են դրվում բուժաշխատողները, որոնց ուղղությամբ են նետվում բոլոր ծանր քարերը։ Իսկ պատասխանատու անձինք մնում են քննադատությունից դուրս և շարունակում են անպատիժ ու անմեղսունակ պաշտոնավարել։

Սա անթույլատրելի իրավիճակ է և պահանջում է անհապաղ լուծում։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջներով՝ խնդրում եմ տեղեկատվություն տրամադրել հետևյալի մասին.

Անձամբ հետաքրքրվե՞լ եք երեխաների մահվան դեպքերով։

Կատարվել է արդյո՞ք յուրաքանչյուր մահվան դեպքի մանրակրկիտ վերլուծություն։

Ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում Հայաստանի Հանրապետությունում սքրինինգային ծրագրերի ներդրման և իրականացման ուղղությամբ և ե՞րբ է նախատեսվում դրանք ի վերջո  կյանքի կոչել։

Ուսումնասիրել և պարզել եք արդյո՞ք, թե նախկինում սևով սպիտակի վրա գրված, պետական միջոցներից և միջազգային դոնորներից հսկայական գումարներ ստացած սքրինինգային ծրագրերն ի՞նչու չեն իրականացվել և ի՞նչ ուղղությամբ են գնացել  այդ գումարները։

Հարգանքներով,

Մարինա Խաչատրյան

Բժիշկ-նյարդավիրաբույժ

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular