ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ է կորցնում Երևանը Տարոն Մարգարյանի գնալով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր Տարոն Մարգարյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Ինչ խոսք, շատերին այս նորությունը ուրախացրեց ու ամրապնդեց դեռ գարնանից չկոտրվող կույր էյֆորիայի զգացողությունը։

Կարծես թե Տարոնը վերջին Մոհիկանն էր այն համակարգի, որին խոսք էին տվել, թե լինելու է անցնցում ու առանց քաղաքական վենդետաների անցում։ Լավ, բայց արդյոք այն ինչ կատարվում է հիմա, նորմալ քաղաքական պրակտիկա է, թե ուղղակի տարրական վրեժխնդրություն նախորդ բոլոր ընտրությունների ու քաղաքական էլիտայից այսքան ժամանակ հեռու լինելու համար։ 

Այս ամենում կա մեկ այլ դժվարին հարց՝ ինչ է լինելու հետո։ Ով է լինելու քաղաքապետ և ի վերջո ինչ թիմ ու ինչ ծրագրով է աշխատելու: 

Պարզ է մեկ բան, երբ նման քաղաքական փոփոխություն է տեղի ունենում, ամեն ինչ շրջվում է գլխիվայր, չէ որ քաղաքային կառավարումը դա մի մեխանիզմ է, որի անգամ մեկ օր դադարեցնելը կարող է մեծ դիսկոմֆորտ առաջացնի բնակիչների մոտ։ 

Կարելի է հավերժ քննադատել ցանկացած մեկին, ով եղել է «ղեկավար», բայց շատ ավելի ազնիվ է ու արժանավայել, երբ օբյեկտիվորեն գնահատում ես իրավիճակը։ Անկախ ամեն ինչից, Մարգարյանը այն քաղաքապետն էր, ում սիրում էին մարդիկ, ով չեր վախենում դուրս գալ բակ ու շփվել բոլոր ցանկացողների հետ ու ում պաշտոնավարման ժամանակ մեծ հիմնախնդիրներ կարգավորվեցին, քաղաքում զգալի տեղաշարժ եղավ դեպի լավը։

Ինչևէ, մնում է հասկանալ, ով է լինելու այն հետնորդը, ով ոչ թե կզրոյացնի մեծ թիմի հսկայածավալ աշխատանքը, այլ կգնահատի այն ջանքերը որոնք ներդրվել են և կբազմապատկի արդեն արված գործը։ Եվ, իհարկե հուսանք, որ չի լինի կադրային ջարդ, քանի որ ի վերջո կառույցում աշխատում են մարդիկ, ովքեր ունեն այդ աշխատանքի կարիքը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular