ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նազիկ Ավդալյանը՝ Ռիոյից. Աչքերիս դիմացը սեւացել էր, ոտքերս չէի զգում, բայց ստացվեց

ՍՊՈՐՏ

Չեմ զգացել, թե ինչպես կարողացա գլխավերեւումս պահել 135 կիլոգրամը, աչքերիս պատկերը սեւացել էր, ոտքերս էլ չէի զգում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերում 5-րդ տեղ զբաղեցրած, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:

69 կգ քաշայինների պոկում վարժությունում Եվրոպայի այս տարվա չեմպիոնը ցույց տվեց 107 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում բարձրացրեց 135 կգ: Երկամարտի 242 կգ արդյունքով Նազիկ Ավդալյանը գրավեց 5-րդ տեղը:

«Չգիտեմ ինչ ասեմ, ինչպես նկարագրեմ զգացողություններս, ապրումներս: Ուրախ եմ, որ կարողացա օգտագործել իմ հնարավորությունները: Հիմա արդեն չեմ հիշում, թե ինչպես եմ գլխավերեւումս պահել 135 կիլոգրամը, որովհետեւ աչքերիս դիմացը սեւացել էր, ոտքերս չէի զգում: Չէի կարողանում ֆիքսել քաշը: Բայց ստացվեց: Արեցի այն, ինչ կարող էի»,- ասաց Նազիկ Ավդալյանը:

Հիշեցնենք, որ չեմպիոնի տիտղոսը նվաճեց չինացի Յանմեյ Սյանը, որը երկամարտում հավաքեց 261 կգ՝ 116+145: Արծաթե մեդալակիր դարձավ ղազախ Ժազիրա Ժապարկուլը՝ 259 կգ (115+144): Բրոնզե մեդալակիր դարձավ Եգիպտոսի ներկայացուցիչ Սառա Ահմեդը՝ 255 կգ (112+143): Չորրորդ տեղը գրաված կոլումբացի Սոլիս Արբոլեդայի արդյունքն է 253 կգ (110+143):

Լուսինե Շահբազյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular