ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանական զորքերում ծառայողը ընկերոջ հետ գողացել է ջերմոցների ձողերը. մեղադրանք է առաջադրվել 2 անձի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են Արմավիրի մարզի 3 տարբեր գյուղերից ջերմոցների կառուցման համար նախատեսված մետաղյա ձողերի հափշտակության դեպքերը, մեղադրանք է առաջադրվել 2 անձի։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական գործով կատարված բազմակողմանի նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչ Թ.Ղազարյանը, ով 2016 թվականից մինչ 2017 թվականի դեկտեմբերի 1-ը պայմանագրային հիմունքներով ծառայել է ՀՀ ոստիկանության զորքերում, նախնական համաձայնության գալով ընկերոջ՝ Արմավիրի մարզի բնակչի հետ, 2017թ. նոյեմբերի 27-ին` ժամը 23:00-ի սահմաններում, վերջինիս անձնական օգտագործման «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Արմավիրի մարզի Զարթոնք գյուղ եւ բնակչի տան բակից գողացել ջերմոցի կառուցման համար նախատեսված մետաղյա ձողերը՝ թվով 500 հատ:

Մի քանի օր անց՝ 2017թ. նոյեմբերի 30-ին, նույն անձինք՝ նշված «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայով գնացել են Արմավիրի մարզի Երասխահուն գյուղ, որտեղ երկու տարբեր գյուղացիների հողատարածքներից հափշտակել են ջերմոցների կառուցման համար նախատեսված՝ ընդհանուր առմամբ 1010 հատ մետաղյա ձող, իսկ 2017թ. դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Արմավիրի մարզի Ապագա գյուղից հափշտակել են ընդհանուր առմամբ 1530 հատ մետաղյա ձող։ Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք գողացված ձողերը վաճառել են. գնորդների ինքնությունը պարզվել է։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Թ.Ղազարյանին եւ վերջինիս ընկերոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /2 դրվագ/, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular