ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Շտիգեն Քիդս» խորագրով մեծածավալ կրթական ծրագիրը մեկնարկեց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի առաջատար կազմակերպություններից մեկը՝ «Շտիգեն» ընկերությունն այսօր Լոռու մարզի «Քոաֆ սմարտ» կենտրոնում սկսեց «Շտիգեն Քիդս» խորագրով մեծածավալ ուսուցողական ծրագիրը: Ծրագրին մասնակցելու էին հրավիրվել ԱՏՁՄ-ի Արմաթ լաբորատորիաների և ՔՈԱՖ ՍՄԱՐՏ կենտրոնի 12-16 տարեկան երեխաները։ «Շտիգեն Քիդս» ծրագիրը բաղկացած է տեսական և գործնական մասերից: Դասընթացը տեսաձայնագրվել է, և հետագայում ձայնագրությունների հիմքի վրա կստեղծվի «Վերականգնվող էներգետիկայի հիմունքներ» կուրսի առցանց տարբերակը՝ Հայաստանի, Արցախի հեռավոր համայնքների, ինչպես նաև Սփյուռքում ապրող հայ երեխաների համար:

 

Ծրագիրը, մի փոքր ավելի մանրամասն ներկայացրեց «Շտիգեն Քիդս»նախագծի ղեկավար Անի Աղաջանյանը: «Դասընթացը ոչ միայն վերաբերվում էր արևային էներգիային, այլև վերականգնվող էներգիայի մյուս հատվածներին: Ընդ որում, շեշտը դրել ենք վերականգնվող էներգիայի այն աղբյուրների վրա, որոնք լուրջ ապագա ունեն Հայաստանում»։ «Շտիգեն Քիդս» կրթական ծրագիրը, բացի վերականգնվող էներգետիկայի դասընթացից, ունի նաև գործնական հատված: Մրցութային կարգով կձևավորվեն խմբակներ, որում ընդգրկված երեխաները երկրորդ փուլում հնարավորություն կունենան պատրաստել արևային ֆոտովոլտային վահանակներ և ինքնաշեն ջրատաքացուցիչներ: Երեխաները մեր ապագան են, իսկ վերականգնվող էներգետիկան Հայաստանի, Արցախի և ընդհանրապես աշխարհի էներգետիկայի: «Շտիգենում» մենք որոշեցինք «ընկերացնել» այս երկու ապագաները։ Ասում են, լավագույն ընկերները հասուն կյանք են «տեղափոխվում» մանկությունից։ Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք , որ մանուկներն, ովքեր կունենան վերականգնվող էներգետիկայի մասին բավարար գիտելիքներ, ավելի ճիշտ կկողմնորոշվեն ապագայում և կկայացնեն ռացիոնալ որոշումներ։

«Շտիգեն» ընկերության հիմնադիր-տնօրեն, արևային էներգետիկայիփորձագետ Հայկ Շեկյանն էլնշեց, որ երեխաների հետ աշխատանքն իրենց համար նորություն չէ: Նման մոտեցման փորձ արդեն ունեն, տեսել են երեխաների հետաքրքրությունը և համոզված են, որ այս նախաձեռնությունը հաջողություն է ունենալու:

«Պատկերացրեք, 14-15 տարեկան տղան արևային վահանակ է հավաքում: Մենք այդ հնարավորությունները կտանք երեխաներին և կտրամադրենք անհրաժեշտ գործիքները: Վերջում երեխաների այդ աշխատանքը կգնահատենք: Միջազգային փորձն է ցույց տալիս, որ սա երեխաների շրջանում հետաքրքրություն առաջացնելու լավագույն ճանապարհն է», -ասաց «Շտիգեն» ընկերության տնօերն Հայկ Շեկյանը: Երեխաների աշխատանքները կգնահատվեն և կներկայացվեն «ԴիջիԹեք» ցուցահանդեսում: Կտրվեն խրախուսական
մրցանակներ: Մեր հիմնական նպատակն է երեխաների միջոցով ավելի հասանելի դարձնել տեխնոլոգիաները»։

 

Առաջիկայում նախատեսվում է դասընթացներ անցկացնել այլ մարզերում:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular