ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ուզում են գործը մեծ թափով փակել, բժշկական սխալ չտալ». մահացած ծննդկանի հարազատները բողոքում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

016 թվականի ամռանը մահացած ծննդկան Նաիրա Աբգարյանի հարազատները դժգոհ են նախաքննության ընթացքից: NEWS.am-ի հետ զրույցում մահացած ծննդկանի քույրը՝ Նառա Աբգարյանը պատմեց, որ կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունը պետք է կայանար դեռ անցած տարվա սեպտեմբերին, մինչդեռ առաջին նիստը տեղի է ունեցել միայն հունիսի 29-ին:

«Մեզ անակնկալ հայտնեցին, որ այդ օրն է նիստը լինելու: Մենք գնացինք, նստած էին 3 հոգի, նույնիսկ չներկայացան, թե ովքեր են: Ընթացքում իմացանք, որ մեկը ռեանիմատոլոգ է, մյուսը՝ գինեկոլոգ, իսկ երրորդն էլ՝ նախարարության աշխատակից, որին մենք հանդիպել էինք Լեւոն Ալթունյանի հետ հանդիպման ժամանակ: Նիստի ժամանակ մենք փաստեր էինք ներկայացնում, բայց իրենք փորձում էին բժշկին ամեն կերպ արդարացնել: Մենք փաստական ապացույցներ էինք ուզում ներկայացնել, բայց ասում էին՝ դա կարեւոր չէ, պատմագրության մեջ գրվածով ենք տալու եզրակացությունը: Հստակ նախատրամադրվածություն ենք տեսնում, որ չեն ուզում բժշկական սխալ տալ: Հստակ էր, որ իրենց նպատակն է արագ գործը փակել»,- ասաց նա:

Մահացած ծննդկանի հարազատներն այս ընթացքում նաեւ նամակներ են ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:

Նառա Աբգարյանի խոսքով՝ թերեւս հենց սա է պատճառը, որ հանձնաժողովն անակնկալ նիստ է հրավիրել հունիսի 29-ին. «Որոշել են գործը մեծ թափով արագացնել, բայց նպատակն է գործը փակել»:

Նաիրա Աբգարյանի հարազատները ցանկանում են այս հարցով հանդիպել Արսեն Թորոսյանի հետ, զանգահարել են նախարարի ընդունարան, սակայն աշխատակիցը, նրանց օգնելու փոխարեն, հիշեցրել է ամիսներ առաջ տված հարցազրույցներից մեկը. «Նա մեզ ասաց, որ Լեւոն Ալթունյանից ենք դժգոհել, որ մեզ չի ընդունում: Մենք այն ժամանակ բազմիցս դիմել էինք նախարարի ընդունարանի աշխատակցին, բայց ամեն անգամ մեզ ասել է, թե Ալթունյանը զբաղված է, չի կարող, իսկ այժմ մեզ ասում է, թե Ալթունյանն այն ժամանակ ասել է, թե մեզ հետ չի ցանկանում հանդիպել: Եթե չէր ուզում, ինչո՞ւ այն ժամանակ մեզ այդ մասին չէին ասում: Հույս ունենք, որ Արսեն Թորոսյանը մեզ կընդունի»,- ասաց Նաիրա Աբգարյանի քույրը:

Հիշեցնենք, որ Նաիրա Աբգարյանը կեսարյան հատումով երկվորյակ էր լույս աշխարհ բերել 2016 թվականի հուլիսի 21-ին մայրաքաղաքի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում: Վիրահատությունը նորմալ էր անցել, սակայն ժամեր անց ծննդկանի վիճակը կտրուկ վատացել էր, արյունահոսություն էր սկսվել: Կինը տեղափոխվել էր բազմապրոֆիլային հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular