ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում գործարկվել է զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման երկրորդ կետը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի կողմից այսօր Բաղրամյան պողոտա 2/5 հասցեում՝ Ֆրանսիայի հրապարակին կից բացվել է Երևանի զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման երկրորդ կետը: 

Ինչպես իր խոսքում նշեց տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը. 
«Նախագծի նպատակն է աջակցել մեր համաքաղաքացիներին և քաղաքի հյուրերին՝ տրամադրելով տեղեկատվություն քաղաքում կողմնորոշվելու, քաղաքի զբոսազշրջային ենթակառուցվածքների, քաղաքապետարանի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ։ Ակնկալում ենք, որ թե մեր համաքաղաքացիները, թե քաղաքի հյուրերն ակտիվորեն կօգտվեն տեղեկատվական կետի ծառայություններից և կստանան անհրաժեշտ տեղեկատվություն: Առաջիկայում, մեր կետերում կունենանք նաև տեղեկատվության քույր ու գործընկեր քաղաքների վերաբերյալ: Կարևորում ենք ծրագրի իրականացումը, հատկապես այս տարի, որը հոբելյանական է Երևանի համար»:
Զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման երկու կետերում այցելուներին անվճար կտրամադրվեն Երևանի զբոսաշրջային բազմալեզու քարտեզներ, տեղեկատվական բրոշյուրներ, ուղեցույցներ «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի, համայնքային թանգարանների, «Երևան Սիթի Տուր» էքսկուրսիաների ծրագրի, Կենդանաբանական այգու, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի էլեկտրոնային ծառայությունների, բնակիչների ընդունելության ժամանակացույցի, «Թեժ գիծ» ծառայության վերաբերյալ, ինչպես նաև անհրաժեշտ ուղեցույցեր՝ կառուցապատման թույլտվությունների և քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ դեռևս այս տարի մարտին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր քաղաքապետարանի համապատասխան վարչություններին սեղմ ժամկետում քննարկել և առաջարկություններ ներկայացնել մայրաքաղաքում զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կետերի տեղադրման վերաբերյալ: Հունիսին բացվել էր տեղեկատվական առաջին կետը Նալբանդյան 2/1 հասցեում՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից այգու սկզբնամասում:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular