ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր որոշակի անփորձությունը փոխհատուցվում է քաղաքական կամքով. Ռուբեն Ռուբինյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը թավշյա հեղափոխության ակունքներում կանգնած անձանցից է, քաջատեղյակ հեղափոխության դեպքերին ու դեմքերին: Այսօր նա նույնպես մասնակցում էր «Հեղափոխության դեպքերն ու դեմքերը» խորագրով ցուցահանդեսին։ Ռուբինյանը կարծում է, որ հեղափոխության կարեւորագույն նվաճումը Սահմանադրության 2-րդ հոդվածի իրագործումն է՝ իշխանության վերադարձը ժողովրդին: Թեմայի շուրջ NEWS.am-ը զրուցել է Ռուբեն Ռուբինյանի հետ։

Պարոն Ռուբինյան, իշխանության փոփոխությունից բացի՝ հեղափոխությունն ի՞նչ փոխեց մարդկանց արժեհամակարգում, ՀՀ քաղաքացիների կյանքում։

Հեղափոխությունն ավելին էր, քան պարզապես իշխանափոխությունը: Կարելի է արձանագրել, որ թավշյա հեղափոխությամբ երկրում սերնդափոխություն տեղի ունեցավ։ Մենք հասել էինք մի կետի, երբ երկրի իշխանությունն արժեքային, մտավոր մակարդակում չէր համապատասխանում ժողովրդի մակարդակին, եւ մի ամբողջ երիտասարդ սերնդի գլխավորությամբ իշխանությունը հաջողվեց վերադարձնել ժողովրդին: Ի վերջո՝ Սահմանադրության 2-րդ հոդվածը դարձավ իրականություն։ Հեղափոխությունից առաջ մարդիկ, երիտասարդները, ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը մտածում էր՝ մեզնից ոչինչ կախված չէ, մեր փոխարեն մտածում են, իսկ հեղափոխությունից հետո մարդիկ հասկացան, որ յուրաքանչյուրի դիրքորոշումը կարեւոր է, յուրաքանչյուրը կարող է փոխել երկրի զարգացման ընթացքը։

Նախկին իշխանության ներկայացուցիչները  եւ նրանց գաղափարակիցները քննադատեցին  Ձեր կառավարությանը նաեւ  այն պատճառով, որ երիտասարդ ու անփորձ թեկնածուներին պաշտոններ են վստահում։ Դուք էլ Ձեր կարիերան սկսեցիք փոխարտգործնախարարի պաշտոնից, դժվար չէ՞:

Ես ըմբռնումով եմ մոտենում այս իրավիճակին չհամակերպվողների վշտին եւ հույս ունեմ, որ կհամակերպվեն այդ իրավիճակին: Լավ կլինի՝ համակերպվեն, որ ապրում ենք ավելի լավ Հայաստանում, եւ այլեւս հետադիմությունն իշխանության չի վերադառնա։ Հեռացել են նախկինները, որոնք չեն կարողացել լավ կառավարել, եկել են նորերը, որոնք կա՛մ լավ կկառավարեն ու կվայելեն ժողովրդի աջակցությունը, կա՛մ հակառակը՝ կգնան եւ կգա նոր թիմ: Բայց մեր տարբերությունն այն է, որ մենք ապօրինի մեթոդներով չենք պահի իշխանությունը:

Պաշտոն զբաղեցնելը, պետական կառավարումը փորձով չի որոշվում, կա մի կարեւոր գործոն՝ քաղաքական կամք, որից Հայաստանը զուրկ է եղել նախկինում։ Այսօր մենք տեսնում ենք՝ ինչ փոփոխություններ են տեղի ունենում, եւ ես կարծում եմ, որ մեր որոշակի անփորձությունը փոխհատուցվում է քաղաքական կամքով, իսկ փորձը կգա ժամանակին։ Փորձի պակասը կեղծ փաստարկ ու կեղծ կատեգորիա է: Նրանք, որ ասում էին՝ դուք անփորձ եք, ասում էին՝ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular