ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ով կանցնի գիծը եւ հանրային ռեսուրսները սեփական շահի համար կօգտագործի, պետք է պատասխան տա. Արարատ Միրզոյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը վստահեցնում է, որ հեղափոխությունից հետո բազմաթիվ մարդիկ հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրերով, եւ առաջիկայում սպասվում են նման ծրագրերի իրագործում: Այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին «Հեղափոխության դեպքերն ու դեմքերը» խորագրով ցուցահանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Թե կոնկրետ ո՞ր ոլորտներում եւ ի՞նչ չափի ներդրումների մասին է խոսքը՝ փոխվարչապետը չշտապեց փակագծերը բացել։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ականների դիտարկումներին, թե միտում են տեսնում իշխանության համատարած ստուգումների գործում, փոխվարչապետն ասաց, որ բացահայտումների վիճակագրությունն է փաստում, որ թալանն իրականացվել է հիմնականում ՀՀԿ ղեկավար անձանց ձեռամբ:

«Բացահայտվում է բազմաթիվ միլիոնների գողոն, որոնք թալանվել են նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից, եւ հիմնականում այնպես է ստացվել, որ ՀՀԿ ղեկավար անձինք են: Սա պարզապես վիճակագրությունն է, մենք մեղավոր չենք դրանում։ Վաղը կարող է ձերբակալվել ՔՊ-ի ներկայացուցիչ, եթե նա թալանով զբաղվի: Իհարկե՝ ես բացառում եմ սա, որովհետեւ ՔՊ-ականները որեւէ թալանի մասնակից չեն լինում: Ուզում եմ ասել՝ ով կանցնի գիծը եւ հանրային ռեսուրսները սեփական շահի համար կօգտագործի, պետք է պատասխան տա։ Միտում չկա, այլ բան է, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ կուսակցությունից են լինում»,-ասաց առաջին փոխվարչապետը։

Հարցին՝ իր նշած թալանի բացահայտումից որքա՞ն գումար է հաջողվել մուտքագրել պետական բյուջե, Միրզոյանը հստակ թիվ չնշեց. «Մի մասը, այո՛, հասել է: Հստակ թվով չեմ պատասխանի, որովհետեւ բացահայտումը շարունակվում է, եւ թիվը փոխվում է»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular