ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հեղափոխության դեպքերն ու դեմքերը» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Սահմանադրության օրվան (ֆոտո)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մաշտոցի պուրակում այսօր «Հեղափոխության դեպքերն ու դեմքերը» խորագրով ցուցահանդես էր կազմակերպվել: Պատահական չէին ո՛չ պուրակի ընտրությունը, ո՛չ ցուցահանդեսի բացման օրը. Մաշտոցի պուրակը խորհրդանշում է հասարակության հաղթանակը, որը տեւական պայքարի արդյունքում փրկվեց քարե շինություն վերածվելուց, իսկ հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օրն ընտրվել է, քանի որ, կազմակերպիչների խոսքով, թավշյա հեղափոխության շնորհիվ կյանքի կոչվեց երկրի հիմնական օրենքի 2-րդ հոդվածը, այն է՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ցուցահանդեսի կազմակերպիչներից Գայանե Աբրահամյանը, որը «Հոդված 3» ակումբի ղեկավարն է, նշեց, որ ցուցահանդեսի միջոցով պետք է հիշել ու վերապրել հեղափոխությունը եւ հաղթանակը:

«Մենք իսկապես հաղթանակած ենք, եւ ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածը, ի վերջո, համաժողովրդական շարժման շնորհիվ իրականություն դարձավ, այն է՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ցուցահանդեսն իսկապես կարեւոր է, այն հեղափոխություն ու համաժողովրդական ապրումները, որ բոլորս ունեցանք, անընդհատ պետք է վերհիշել ու վերապրել, երբեք չկորցնել պայքարի այն ներուժը, որն ունեինք այդ օրը։ Մենք վերջապես դարձել ենք ՀՀ հպարտ քաղաքացիներ»,- նշեց Աբրահամյանը:

Հեղափոխության ակտիվ մասնակից, այժմ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանն իր ելույթում հեգնանքով արձագանքեց կառավարության երիտասարդ անդամերին ուղղված քննադատություններին. «Եթե 870 հազար աղքատ ունենալու մասին է խոսքը, այո՛, մենք փորձ չունենք: Եթե համատարած կոռուպցիայի մասին է խոսքը, մենք դրա փորձն էլ չունենք ու չենք ուզում ունենալ: Եթե 377 հազար մարդու «Զվարթնոց» օդանավակայանից ճանապարհելու մասին է խոսքը, դրա փորձն էլ չունենք եւ չենք ուզում ունենալ: Իմ երազանքը Հայաստանում մարդակենտրոն համակարգ ստեղծելն է բոլորի հետ միասին»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular