ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստան» հիմնադրամի տնօրենը գրավի դիմաց ազատ է արձակվել. Փաստաբան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, որը հուլիսի 3-ին ձերբակալվել էր, գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արա Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

Սահակյանի խոսքով՝ քննիչը որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդությունը հիմնավորել էր նրանով, որ «Հայաստան» հիմնադրամում ստուգումներ են կատարվում, եւ անհրաժեշտ է խափանման միջոց կիրառել՝ Արա Վարդանյանի կողմից ստուգումներին խոչընդոտելու հնարավոր ռիսկերը բացառելու համար: «Ի պատիվ ԱԱԾ Քննչական վարչության՝ պետք է ասեմ, որ չնայած միջնորդել էին կալանավորել, սակայն չառարկեցին գրավի կիրառմանը: Սա մեր օրենսդրական բացն է, որ մինչեւ կալանքի միջնորդություն չլինի, ձերբակալվածի նկատմամբ չի կարող գրավ կիրառվել: Այն պարզապես կալանավորման այլընտրանք է կիրառվում»,- նշեց փաստաբանը:

Նշենք, որ Արա Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենգրքի 214 հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն լինելով՝ իր լիազորություններն օգտագործել է կազմակերպության շահերին հակառակ՝ դրանով իսկ էական վնաս պատճառելով հիմնադրամի բարի համբավին եւ հեղինակությանը: Ըստ Սահակյանի՝ մեղադրանքով եւս հիմնավորվել է, որ Արա Վարդանյանը օգտագործելով հիմնադրամի վարկային գծի քարտը՝ 2.5 տարիների ընթացքում շուրջ 130 մլն դրամ գումարն օգտագործել է անկանխիկ փոխանցման եղանակով եւ կանխիկ գումարները մուտքագրել հիմնադրամ: «Ընդ որում՝ մուտքագրել է ամբողջությամբ:

Պետք է ասեմ, որ այս ժամանակահատվածում թյուր կարծիք ձեւավորվեց, որ այդ գումարը հափշտակվել է, բայց հափշտակություն չի եղել, որեւէ գումարի պարտավորություն չկա: Եվ հիմնադրամ գումարները մուտքագրել է պարբերաբար, անկանխիկ եղանակով փոխանցում անելուց հետո, ոչ թե այն բանից հետո, երբ ստուգումներ են եղել»,- ընդգծեց Արա Վարդանյանի պաշտպանը: Լուսինե Սահակյանը հավելեց նաեւ, որ Արա Վարդանյանի մոտ թյուրըմբռնում է եղել, որ վարկային այդ քարտը կարող է օգտագործել, քանի որ քարտի վրա նաեւ իր անունն է եղել: «Նա չի ընդունում մեղադրանքը:

Կարծում եմ՝ նրա գործողություններում հանցակազմ առկա չէ: Չնայած Արա Վարդանյանը քարտն օգտագործելու իրավունք չուներ, ամեն դեպքում, իր գործողություններով հիմնավորում է, որ թյուր կարծիք է ունեցել քարտի օգտագործման հետ կապված: Այլապես կարող էր նոր քարտ բացել եւ դրանով փոխանցումներ կատարել:

Կազմակերպության շահը, ի վերջո, չի տուժել»,- եզրափակեց փաստաբանը: Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաեւ հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը։ Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը՝ դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:

Ըստ Վարդանյանի՝ վարկային քարտից վատնած միջոցները հետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին, այնուհետեւ անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն՝ դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը: Միայն վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն ՀՀ դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 մլն ՀՀ դրամ: Այս պահին «Հայաստան» համահայկական հիմնադրամում կատարվում են ստուգումներ՝ հնարավոր չարաշահումներն ու յուրացումները բացահայտելու, ինչպես նաև հանգանակված գումարների ծախսման օրինականությունը ճշտելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular