ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նախաձեռնող պիտի լինեք». Նիկոլ Փաշինյանի հորդորը քաջարանցիներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաջարանցիները վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրում են լուծել ամառային ճամբարների հարցը: Այսօր՝ հուլիսի 5-ին Քաջարանում կայացած հանդիպմանը հնչած դիտարկմանը, թե աշակերտներն ամառային արձակուրդներին ոչ մի զբաղմունք չունեն, Փաշինյանը պատասխանեց. «Նախաձեռնող պիտի լինեք, կարելի է թեկուզ բնապահպանական ճամբարներ անցկացնել՝ երեխաների հանգիստը բնության գրկում կազմակերպելով»։

Վարչապետը, սակայն, հավելեց, որ իրենք եւս զբաղվում են այդ հարցով. «Պետք է հիշել, որ նախկինում միջին վիճակագրական հայաստանցին ասում էր՝ ինձնից ի՞նչ է կախված, ո՞վ է իմ ձայնը հաշվի առնում, սակայն երկրում փոփոխություն տեղի ունեցավ, եւ մարդիկ հասկացան, որ իրենց ձայնը վճռորոշ է, ամեն ինչ կախված է հենց իրենցից, հետեւաբար՝ իմ հորդորն է լինել նախաձեռնող։ Բայց սա չի նշանակում, որ մենք ամառային ճամբարների հարցով չենք զբաղվելու, մենք այս հարցը կքննարկենք»։

Քաջարանցիները վարչապետից նաեւ հետաքրքրվեցին, թե ինչ է լինում իրենց ուղարկած բողոք-նամակների հետ: Փաշինյանը պատասխանեց, որ կառավարության համապատասխան բաժնի աշխատակիցների թիվը կրկնապատկվել է, եւ բոլոր նամակներն ուսումնասիրվում են. «Մենք այժմ ստանում ենք այնքան նամակ, որքան նախկինում՝ մեկ ամսվա ընթացքում։ Իմ հորդորն է՝ նամակները հանձնեք կառավարություն հանդիպումների ժամանակ՝ ինձ առձեռն տալու փոխարեն, որովհետեւ այդպես ավելի արդյունավետ է»։

Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի 3-րդ կանգառն է Քաջարանում: Այսօր Փաշինյանն արդեն եղել է Սիսիանում, Գորիսում, Մեղրիում եւ Ագարակում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular