Ի՞նչ իմաստ ունի ստահոդ լուրեր տարածել, երբ դրանք թիթեռի կյանք ունեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարի Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այն, որ Գագիկ Ծառուկյանի օգնականի ձերբակալությունը ոչ մի հիմնավոր պատճառ և փաստարկ չուներ, պարզ դարձավ երեկվա դատական նիստում, որտեղ առկա Բաբայանի օգտին խոսող փաստերի սակավաթիվ լինելն ու նիստի արհեստական երկարաձգումը ցույց տվեցին, որ բոլորովին այլ շարժարիթներ կան այս ամենի հետևում:
Բայց շատ ժամանակ պահանջվեց՝ նրանց հիասթափություն ապրելու համար, որովհետև ոչ մի տեսակի ապացույց ի հայտ չեկավ՝ բացի հերքումներից:
Բայց այդ արհեստական թեժացման վիճակը կարծես թե դուր է եկել որոշ լրատվականների ու այսօր «արխիվային պեղումների» արդյունքում վերստին փորձել են կրակի վրա յուղ լցնել:
Հիմա էլ այս շարքային թերթոններից մեկը հիշել է նախկին ԲՀԿ-ական Գրիգոր Գրիգորյանին (Շերիֆին) և նրա՝ կուսակցությունից հեռանալու մասին մարտաֆիլմի համար լավագույն սցենար դառնալու պոտենցիա ունեցող պատմություն է հորինել; Իբրև թե վերջինս կուսակցությունը թողել է և մանդատը վայր դրել հենց Էդուարդ Բաբայանի կողմից ծեծի ենթարկվելուց հետ: Նախկին ԲՀԿ-ականը անմիջապես արձագանքել է իր անձի հետ առնչվող ապատեղեկատվությանը՝ նշելով, որ նման բան չի եղել, որ Գագիկ Ծառուկյանի հետ նա մտերիմ ընկեր է և որ այդ ժամանակ քաղաքականությունը թողել է առողջական խնդիրների պատճառով:
Ահա և վերջ՝ փաստերրի լեզվով արված հերթական հերքումը: Պարզապես հարց է առաջանում, թե ի՞նչ իմաստ ունի ստահոդ լուրերով հանդես գալ, երբ դրանք թիթեռի կյանք ունեն, ու ապատեղեկատվությունը անմիջապես հերքվում է: