ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օսիպյանին պետք է հիշեցնենք իր եղբորորդու գործը պարտակելու մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մինաս Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նոր Հայաստանի ու նոր փոփոխությունների մասին խոսում են բոլորը, ապագայի խոստումներն ու ծրագրերը այնքան են ոգևորել մարդկանց, որ նրանք վստահում են վարչապետ Փաշինյանի կողմից նշանակված յուրաքանչյուր պաշտոնյայի՝ մոռանալով, որ կան պաշտոնյաներ, որոնց ժառանգել ենք նախկին իշխանությունից։ Անիրականի ժանրից է նաև այն, որ մի քանի օրում կարող են փոխվել այդ պաշտոնյաների գաղափարները։

Վերջին օրերին մամուլ շրջանառվող լուրերը՝ կապված Գագիկ Ծառուկյանի օգնականի հետ, հերքվեցին։ Ներկայացված ապացույցները ավելի քան համոզիչ էին, բայց արի ու տես, որ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի համար դրանք համոզիչ չեն, ավելին՝ նա քմծիծաղով է վերաբերվում այդ հարցին, նշելով, որ սայթաքելով հնարավոր չէ ստանալ սալջարդ։ Այստեղ հարց է ծագում՝ հնարավո՞ր է սայթակելու արդյունքում մարդը կորցնի փայծաղը։ Ցանկացած գիտակից մարդ կհասկանա, որ ոչ: Բայց Օսիպյանը կարծում է, որ այո, հնարավոր է «սայթաքելու» արդյունքում կորցնել փայծաղը, քանի որ դա վերաբերում էր այն տղային, ում դանակահարել էր Օսիպյանի եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը և ում հանդեպ հարուցված քրեական գործը փակվեց Օսիպյանի միջնորդությամբ։

Հարց է ծագում՝ նոր Հայաստանի փոփոխությունները ջնջե՞լ են Օսիպյանի հիշողությունը, նա ով այսօր քմծիծաղ է տալիս սայթաքելով վնասվածք ստանալու վրա, մոռացե՞լ է, թե ինչպես ժամանակին իր եղբորորդու շնորհիվ մի երիտասարդ «սայթաքեց» ու կորցրեց փայծաղը: Եթե Օսիպյանը այս մասին չի հիշում, մենք ստիպված ենք նրան պարբերաբար հիշեցնել երղբորորդու գործը պարտակելու մասին:

Անհերքելի փաստերը վկայում են նաև, Օսիպյանը նոր Հայաստանի գաղափարախոսությունից հեռու է։ Միգուցե վաղուց չէիք լսել հետևյալ արտահայտությունը, բայց այն այս պահին ձեզ շատ է պետք. «Պարո՛ն Օսիպյան, սթափվե՛ք»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular