ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միթե դատական համակարգը քաղաքական շահերի լուծման համար գործիք է մնալու․․․․

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մովսես Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Նոր Հայաստան, նոր գաղափարաբանություն և նոր արժեհամակարգ։ Ահա այն ամենը ինչի ակնկալիքը ունենք բոլորս հեղափոխութոյւնից հետո՝ որպես արդյունք տեսնել։ Սակայն որքանով են մեր սպասելիքները արդարանալու, դեռ պարզ չէ։ Ավելին՝ արդեն որոշակի միտումներ են նկատվում, որ Դատական համակարգում կարծես թե շարունակվում է ավանդական կիրառվող կախվածության մշակույթը։
 
Այն է, թե վճիռը կլինի այնպես, ինչպես կասեն վերևից։ Ու մինչ թվում էր, թե հեղափոխությունից հետո Հայաստանում այլևս չի գործելու այս հակաիրավական ձևաչափը որպես դատական համակարգի գործելաոճ, բայց արի ու տես, որ սպասելիքները չարդարացան։ Հուլիսի 3-ին ձերբալա;վել էր ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի օգնական Էդուարդ Բաբայանը։ Առանց իրավական հիմքերի իրականացված մեղադրանքը չի կարող ձերբակալման համար առիթ հանդիսանալ,ինչպես նաև չի կարող մի քանի փաստարկներ քննարկվող դատական նիստև տևել վեց ժամ։ Եթե այստեղ իհարկե այլ շարժառիթներ չկան։ 

Հսատկանշական է, որ առկա բոլոր փաստարկները խոսում են այն մասին, որ Էդուարդ Բաբայանը ժամ առաջ պետք է գտնվի ազատության մեջ, քանի որ ոչ միայն Օլիմպավանում միջադեպ չի եղել, ոչ միայն Վ․Հարությունովի հիվանդանոցում հայտնվելու հանգամանքը նրա հետ կապ չունի, այլև Բաբայանի դեմ բողոք չկա։ Հետևաբար ինչպե՞ս կարող է դատարանը անմեղ մարդուն ՝ փաստերի ի սպառ բացակայության պարագայում պահել անազատության մեջ։

Ու կայացնել վճիռ, որ բողոքի հայտը մերժվում է։ Էլ ինչո՞ւ էին այդքան երկարաձգում նիստը․ միթե սպասում էին անգո փաստերի հայթայթման, թե դարտարաին կամքի թելադրման հերթական դեպքին․․․

Ցավալի է, բայց այս դեպքը ցույց է տալիս, որ մեզանում դատական համակարգը շարունակում է գնալ նախկին որդեգրած ճանապարհով, նույն դիմագիծը, նուն գործելաոճը։ Հետևաբար, եթե քաաքական շահը նորից շարունակվում է լուծվել դատական համակարգը գործիք դարձնելով, ուրեմն այս պայքարն ու նոր Հայաստանի մեր տեսլականը երբեք էլ իրապես չի կայանա։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular