ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե դարձյալ վերևից հրահանգավորման մեխանիզմով ենք առաջնորդվելու, արդար դատական համակարգը շարունակելու է մնալ պատրանք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մակար Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր առավոտյան 12-30 ից մինչև երեկոյան 17-30-ը դատարանում քննվում էր Գագիկ Ծառուկյանի օգնական Էդուարդ Բաբայանի գործը։

 

Նշենք, որ գործի առթիվ առկա սակավաթիվ փաստարկներն ու դրանց քննությունը չէին կարող բավարար լինել այդքան երկար տևողության դատական լսումների համար։ Իսկ առկա բալոր փաստարկները խոսում էին միայն Բաբայանի անմեղության մասին, քանի որ դրանցում հստակ ներկայացված է ամեն բան և հերքում են միջադեպի եղելությունը՝ առավել ևս ֆիզիկական ուժի կիրառումն ու խմբակային ծեծի մասին չհիմնավարված վարկածները։

Ոստի՝ դատարանում առավոտից ծածմմվող այս փաստարկները միայն Բաբայանի օգտին էին և լիարժեք հիմք էին հանդիսանում, որպեսզի նրա ձերբակալության առնչությամբ ներկայացրած բողոքը բավարարվի և նա ազատ արձակվի։ Սակայն նիստի՝ ոչ հիմնավոր և արհեստական երկարաձգումը թույլ էր տալիս ենթադրելու, որ դատարանը ինչ-որ բանի է սպասում։ Իսկ մենք սովոր ենք տեսնել, որ դատարանը հիմնականում վերևից հրայհանգների է սպասում։

Այս տարօրինակ ու անկարկի երկար նիստի մասին նույն կարծիքը հայտնեցին նաև պատգամավորները և նիստի վեցժամյա ձգվածությունը առաջին հերթին կապեցին այս հանգամանքի հետ։ Եվ նիստի ավատը հենց այդ էլ վկայեց, որ առկա է ոչ համաչափ ազդեցություն, ինչը հինք է տալիս ենթադրելու, որ գործ ունենք արդարադատությունւց դուրս այլ շարժառիթների հետ։ Դատարանը սպասում էր ցուցումների և այս ցուցումներին ենթարկվելով էլ՝ ի վերջո որոշեց մերժել ազատ արձակման մասին բողոքը։

Թե որքան ժամանակ կարող է ոչ իրավաչափ կերպով ու ապացույցների բացակայության պարագայում դատարանը Էդուարդ Բաբայանին պահել անազատության մեջ, ցույց կտա ժամանակը, բայց եթե մեր նոր Հայաստանում ևս դատարանը շարունակելու է գործել վերևից հրահանգավորման մեխանիզմով, ուրեմն արդար դատական համակարգի ու իրական արդարադատության մասին բոլոր խոսակցություններն ու ձգտումները շարունակելու են մնալ պատրանք։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular