ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատական համակարգը այնքան անկախ չէ, ինչքան ասվում է կամ ներկայացվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սարգիս Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Թվում էր, թե հեղափոխությունից հետո Հայաստանում այլևս բացառվելու են ոչ իրավաչափ ձերբակալությունները, սակայն պարզվեց որ դա այդպես չէ։ Այսպես, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի օգնական Էդուարդ Բաբայանը երեկ ձերբակալվել է առանց իրավական հիմքերի, ոմն Հարությունովի հնչեցրած մեղադրանքների հիման վրա։

 

Վերջինս հայտարարել է, որ ենթարկվել է ծեծի, իսկ հետո հերքել է իր իսկ ասածները ու նշել, որ ոչ մի բողոք չունի։ Նրա կինը նշել է , որ ամուսինը իր մեղադրանքները հնչեցրել է ոչ սթափ դատողության պայմաններում։ Չկա նաև Հարությունովի ստացած վնասվածքների մասին դատաբժշկական փորձաքննության արդյունք, որը կարող էր հիմք հանդիսանալ ձերբակալության համար։

Թվում էր, թե այսքանից հետո Երևանի առաջին իրավասության դատարանը պետք է անմիջապես ազատ արձակեր Էդուարդ Բաբայանին ոչ իրավաչափ ձերբակալությունից, սակայն՝ ոչ։ Ավելին, դատարանի քննարկումը, որը նման դեպքերում սովորաբար տևում է 1 ժամից ոչ ավել, այս անգամ տևել է ավելի քան 7 ժամ, ինչը հստակ ցույց է տվել, որ դատարանում Էդուարդ Բաբայանի դեպքում սպասել են ինչ-որ ցուցումի։ Փաստորեն դատարանը Էդուարդ Բաբայանին ազատ չարձակեց, այն դեպքւոմ, երբ չկա բողոք, չկա դատաբժշկական փորձաքննության արդյունքներ։

Այսպիսով պարզ է դառնում, որ դատական համակարգը Հայաստանում այնքան էլ անկախ չէ, ինչքան ասվում է կամ ներկայացվում, քանի որ այս պահին ոչ իրավաչափ կերպով անձին պահում են կալանքի տակ և մերժում նրան ազատ արձակելու բողոքը։ Հստակ է նաև, որ այս իրավական գործողությունները իրենց հիմքում ունեն հստակ քաղաքական դրդապատճառներ։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular