ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԶԼՄ-ների համար «իրավիճակ չի փոխվել»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մանե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկ հայաստանյան լրատվականները հաջողությամբ «պայթեցնում» էին համացանցը ՀԱՕԿ Նախագահի օգնականի ձերբակալման մասին նյութերով: Հանուն արդարության պետք է փաստել, որ, ցավոք, մեր ԶԼՄ-ների համար «իրավիճակ չի փոխվել», նրանց համար դեռևս բացարձակապես միևնույն է, թե «պայթեցմանը» նաապատրաստած նյութը ինչ աղերսներ ունի իրականության հետ և որքանով է մեղանչում արդարության դեմ: Առանց սպասելու պաշտոնական հաղորդագրությանը, առաջատարից մինչև ճ-դասի բոլոր լրատվականները տարածեցին ձերբակալման մասին նյութը՝ խախտելով օրենքով սահմանված անմեղության կանխավարկածը, և հաճախ նույնիսկ հոդվածներում ավելացնելով սեփական մտքի գոհարները՝ գնահատականների տեսքով: Սա դեռ չարյաց փոքրագույնը կլիներ, եթե վերջիններս գոնե տարբերեին միմյանցից «կալանավորում» և «ձերբակալում» իրավական տերմինները՝ գիտակից ընթերցողին շփոթության մեջ չգցելու համար:

 

Հարգելիներս, Էդուարդ Բաբայանի ձերբակալությունը համարվում է ոչ իրավաչափ, դեռևս առկա չէ դատաբժշկական փորձաքննություն: Տուժող Վ. Հարությունովը, ում հայտնի տեսանյութում Գ. Ծառուկյանը դիմում է «ախպեր»-ով՝ ի պատասխան ստանալով շնորհակալություններ, հրաժարվել է սեփական ցուցմունքից: Ձերբակալության համար իրավական հիմքեր պարզապես չկան, և Է. Բաբայանը օրենքի սահմաններում ազատ կարձակվի:

Իսկ ահա այն ԶԼՄ-ները, ովքեր ձերբակալման մասին նորությունից 5 րոպե անց քաղաքական ֆուտուռոլոգիայով էին զբաղված, ամենայն լրջությամբ պնդելով, թե Ծառուկյանը կհեռանա քաղաքականությունից, կամ որ 50+1-ի հավակնող քաղաքական ուժը արդեն 5 տոկոսի էլ չպետք է հավակնի, քաղաքական անհաջող շոուների ավարտից հետո մնալու են իրենց լսարանի հետ դեմ-հանդիման: 
Հարգե՛ք ձեր ընթերցողին, նրանց աղբ մի՛ հրամցրեք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular