ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մութ սենյակում սև կատու փնտրելու» հատուկ օպերացիա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սևակ Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստանում քաղաքական իրավիճակը տևական ժամանակ է, շիկացած է: Այս կոնտեքստում ցանկացած իրադարձություն ստանում է կամ դրան վերագրվում է քաղաքական երանգավորում:

 

Հասարակությունը պարբերաբար տեղեկանում է, որ այս կամ այն քաղաքական գործիչը կամ պաշտոնյան ձերբակալվել է: Սա վտանգավոր իրավիճակ է, քանզի իր մեջ պարունակում է «թացը չորի հետ խառնելու» միտում:

Ժամեր շարունակ շարքային քաղաքացուց մինչև քաղաքական մտքի ներկայացուցիչներ քննարկում էին քննչական կոմիտեի երեկվա տարածած հաղորդագրությունը՝ Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանի ձերբակալության մասին: Նման իրավիճակներում միշտ գտնվում են անբարեխիղճ լրատվականներ և մասնագետներ, ովքեր անմիջապես սկսեցին «մութ սենյակում կատու փնտրելու» հատուկ օպերացիան՝ չխնայելով ծայրահեղական գնահատականները: Մի դեպքում նրանք շտապում էին Ծառուկյանին հեռացնել քաղաքականությունից, մի այլ դեպքում վարկանիշ իջեցնելու հստակ խնդիր էր դրված:

Տեսանյութը, որում Գագիկ Ծառուկյանը և Հարությունովը հանգիստ զրուցում են, և որում Ծառուկյանը խոստանում է օժանդակել վերջինիս որդուն, որոշակիորեն լույս սփռեց իրականության վրա, իսկ ահա ավելի ուշ, երբ «տուժողի» կինը և նա անձամբ հերքեցին տարածվածը, վեր հանեց իրադարձությունները կամայականորեն մեկնաբանելու և այս չնչին միջադեպը ավելի լուրջ հարթակներ տեղափոխելու որոշ լրատվականների և փորձագետների մեղմ ասած ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը:

Գագիկ Ծառուկյանը երկար տարիների իր գործունեությամբ վաստակել է ժողովրդի հարգանքը և վստահությունը, և այն մի րոպեում փորձել ջուրը լցնել, առնվազն ազնիվ չէ, իսկ առավելագույնը՝ անհնար է: Նա իր էությամբ նվիրված է հայ ժողովրդին և, մասնավորապես, հայկական սպորտին: Հայաստանի վերջին տարիների սպորտային հիմնական հաջողությունները կապված են Գագիկ Ծառուկյանի անվան հետ , ով իր անձնական գումարներով բառի բուն իմաստով զարգացրեց հայկական սպորտը: Հասարակությունը վաղուց է համոզվել նրա խոսքի և գործի համապատասխանության մեջ:

Իսկ ահա ինչ վերաբերում է Է.Բաբայանի ձերբակալմանը, ապա այն ոչ իրավաչափ է, քանզի առկա չէ դատաբժշկական փորձաքննություն: Ձերբակալության համար իրավական հիմքեր պարզապես չկան, և Է. Բաբայանը օրենքի սահմաններում ազատ կարձակվի: Պետք չէ կենցաղային միջադեպից մի ողջ քաղաքական իրավիճակ կերտել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular