ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ չճշտված լուրերը դառնում են քաղաքական վախերի հաղթահարման անօգուտ փորձ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գայանե Ալավերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկ մամուլի ամենաքննարկվող թեման Վյաչեսլավ Հարությունովի հիվանդանոցում հայտնվելու դեպքի քննարկումն էր։ Այս թեման քաղաքականացվելու որևէ հիմք չուներ, բայց քանի որ որոշ ուժեր հարմար առիթի էին սպասում՝ այն քաղաքականացվեց և կայծակնային արագությամբ տարածվեց։

 

ԲՀԿ նախագահի անունը կապելով դեպքին, մի շարք լրատվամիջոցներ կատարվածը այլ լույսի ներքո ներկայացրեցին, երբ ոստիկանությունից դեռ պաշտոնական որևէ հաղորդում չկար։ Ոստիկանությունը՝ լինելով իրավական կառույց, պարտավոր էր դեպքի մանրամասն քննության իրականացումից հետո միայն հայտարարություններ անել, բայց առանց տուժածի դատաբժշկական փորձաքննության նրանք ձերբակալելու որոշում կայացրեցին Գագիկ Ծառուկյանի օգնական Էդուարդ Բաբայանի նկատմամբ , ինչը շատերը նույնիսկ ներկայացրեցին որպես կալանավորում։

Ժամեր անց պարզ դարձավ, որ այս որոշման համար բավարար հիմքեր չկան և Էդուարդ Բաբայանին ձերբակալելը չճշտված հանգամանքների արդյունք է միայն։

Բոլոր նրանք, ովքեր հասկացան գործի լրջությունը, ոչ թե ենթադրություններին տրվեցին, այլ ուսումնասիրեցին գործի հետ կապված բոլոր ապացույցները, որոնք այս պարագայում միանգամայն ապացուցում են այն, որ ԲՀԿ նախագահն ու իր օգնականը այս պատմության հետ կապ ունենալ չեն կարող։

Քննարկվող բոլոր քաղաքական վարկածները տանում են դեպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչը վկայում է որ սա քաղաքական որոշ ուժերի վախերի հաղթահարման փորձ է, որը դատապարտված է տապալվելու։

Մինչ այդ նշենք, որ Էդուարդ Բաբայանի ձերբակալությունը այս պահին ոչ իրավաչափ է, և իրավական պետության համար անհարիր է առանց իրավական հիմքերի մարդուն ձերբակալված պահելը: Հենց սա է, որ մատնումէ այս ամենի հիմքում քաղաքական շարժառիթների և հաշվարկների առկայությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular